Հումանիտար գիտությունների ֆակուլտետ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետը գործում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության սկզբից ևեթ՝ 1994 թ.-ից, երբ ՀՀ կառավարության որոշմամբ Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորվեց որպես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ առաքելություն ունենալով բավարարելու ՀՀ հյուսիսարևելյան տարածաշրջանի կադրային պահանջները, պատրաստելու կայուն գիտելիքներով, բազմակողմանի կրթություն ստացած, ազգանպաստ գործունեությամբ զբաղվող մասնագետներ, կասեցնելու սահմանամերձ շրջաններից երիտասարդության արտահոսքը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի առաջին դեկանն է եղել հ.գ.թ., դոցենտ Ռուբեն Աղուզումցյանը: Տարբեր տարիների ֆակուլտետի դեկաններ են եղել Արտաշես Պապոյանը (բ.գ.դ., պրոֆեսոր), Սամվել Առաքելյանը (պ.գ.թ., դոցենտ), Ռաֆիկ Նահապետյանը (պ.գ.դ., դոցենտ), Վարդան Ալեքսանյանը (պ.գ.թ., դոցենտ), Աշոտ Ներսիսյանը (պ.գ.դ., պրոֆեսոր), Վաչագան Ավագյանը (բ.գ.թ., դոցենտ), բ․գ․թ․, դոցենտ Կարինե Պողոսի Պողոսյանը։ 2024 թվականից ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարն է պ․գ․թ․, դոցենտ Նաթելլա Սերոժի Գրիգորյանը։

Տարիների ընթացքում ֆակուլտետի կառուցվածքում կատարվել են մասնակի փոփոխություններ: Հումանիտար գիտությունների ֆակուլտետում այժմ գործում են հետևյալ ամբիոնները.

  • Հայոց պատմության և հասարակագիտության,
  • Մանկավարժության և հոգեբանության,
  • Հայոց լեզվի և գրականության,
  • Օտար լեզուների

Ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրերով:

Կոնտակտներ

Դեկան՝ Ն․ Գրիգորյան

էլ. փոստ՝ humanitar_ib@ysu.am,  natella.grigoryan@ysu.am

©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: