Հեռակա ուսուցման ձևով, մրցույթային կարգով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրա կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման ձևերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մագիստրատուրայի ընդունելությունը իրականացվում է համաձայն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության կարգի:

Հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայում կրթությունը կազմակերպվում է միայն վճարովի հիմունքներով` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվելու են առցանց՝ akiaib@ysu.am էլեկտրոնային հասցեով ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 5-ը՝ մինչև ժամը 18:00: 
Ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-ին և 12-ին:
Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է՝ ա) սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով, բ) հարցազրույցով` համաձայն ՀՀ Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 700-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Պահանջվող փաստաթղթեր

Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է սքանավորեն և akiaib@ysu.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն հետևյալ փաստաթղթերը՝ 

ա) մագիստրատուրայի ընդունելության լրացված դիմում-հայտ, 

բ) բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակները, (ԵՊՀ 2023թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) ներկայացնում են ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված ֆակուլտետի կողմից, իսկ ՀՀ այլ ԲՈՒՀ-երի 2023թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած)՝ տվյալ ԲՈՒՀ-ի ռեկտորի ստորագրությամբ տեղեկանք բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին և ակադեմիական տեղեկագիր`կնքված և ստորագրված),

 գ) արտասահմանյան ԲՈՒՀ-ի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիպլոմի հետ պետք է ներկայացնել նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին,

 դ) 2 լուսանկար (3x4 չափսի), 6 ե) զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (1-7-րդ և 18-19-րդ էջերը), զ) աձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը,

 է)ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 ՀՀ դրամի վճարման անդորրագիրը:

Ընդունելության արդյունքներ

«Գործարար վարչարարություն» կրթական  ծրագիր 

«Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական  ծրագիր

 

.

Կոնտակտներ

«Գործարար վարչարարություն» կրթական ծրագիր

Ալեքսան Մարգարյան

հեռ.՝ (093) 206-505 

 

«Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագիր

Վահագն Չոբանյան

հեռ.՝ (093) 711-713 

 

 

©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: