Ներբեռնել կրթական ծրագիրը

 

Ծրագրի նպատակները և խնդիրները 

Ծրագիրը նպատակ ունի նախապատրաստելու բանասիրության բնագավառում միջառարկայական գիտելիքներով և հմտություններով զինված մասնագետներ, գիտության, կրթության, ինչպես նաև հասարակական կյանքի տարբեր բնագավառներում աշխատանքային գործունեության համար, որոնք ունակ կլինեն՝ 

  1. Համադրելու տեսական և կիրառական լեզվաբանության և գրականագիտության գիտելիքները բանասիրական ուսումնասիրություններ կատարելու٫ դասավանդելու٫ խմբագրական աշխատանքներ կատարելու համար:

  2. Կիրառելու միջառարկայական գիտելիքներն արդի լեզվաբանական և գրականագիտական հետազոտություններում գիտական վերլուծություններ٫ խմբագրական գործ٫ թարգմանական ծրագրեր٫ մանկավարժական աշխատանք իրականացնելիս:

  3. Կազմակերպելու և ուղղորդելու գրական երկերի վերլուծման, տեքստերի խմբագրման, թարգմանության, հրատարակության պատրաստելու, լեզվական ու գրականագիտական առարկաներ ուսուցանելու աշխատանքներ։ 

Ծրագրի խնդիրն է պատկերացում տալ կրթության ոլորտի զարգացման ընդհանուր միտումների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, համակարգչային իմացության վերաբերյալ:

 

Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները 

Ծրագրի շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել ԵՊՀ, ինչպես նաև ուսումնական տարբեր հաստատությունների մագիստրատուրայում: 

«Հայոց լեզու և գրականություն« ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել՝ 

  1. գիտահետազոտական հիմնարկություններում` բանասեր- կրտսեր գիտաշխատող,

  2. հանրակրթական դպրոցներում` որպես մեթոդիստ, 

  3. տուն-թանգարաններում, 

  4. խմբագիր, լրագրող, սրբագրիչ, 

  5. հայոց լեզվի և գրական խմբակների ղեկավար, 

  6. գրադարանավար, 

  7. կրթամշակութային տարբեր հաստատություններ և այլ պետական ու մասնավոր հիմնարկներ ու ձեռնարկություններ:

 

Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը 

Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները. գիտական քննարկումներ և բանավեճեր, հանդիպումներ գրողների, մշակութային գործիչների հետ, գրադարան և գրականության էլեկտրոնային ռեսուրսներ:

 

 

 

Կոնտակտներ

Կրթական ծրագրի ղեկավար

Լուսինե Թումանյան

lusine.tumanyan@ysu.am

©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: