- Գլխավոր
- Faculty
- Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
- Ռուսաց լեզու և գրականություն
Ծրագրի նպատակն է ռուսաց լեզվի և գրականության ուսումնասիրության, գործնական կիրառման և դասավանդման տիրույթում հիմնարար գիտելիքներով, հոգեբանամանկավարժական հմտություններով և մեթոդաբանական կարողություններով օժտված ուսուցչի պատրաստումը` ապահովելով
հոգեբանամանկավարժական հմտությունների ձևավորում` իրադրային, խմբային և միջանձնային ուղղորդման մոդելներով,
համակարգված լեզվական գիտելիքներ և հաղորդակցական կարողություններ,
ռուսալեզու միջավայրում և տարաբնույթ համատեքստերում կողմնորոշված շփման հմտություններ,
ընդհանուր հետազոտական հմտությունների նպատակային մատուցումների ձևավորում` լեզվաբանական և մանկավարժամեթոդական ոլորտներում,
ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության վերաբերյալ արդի գիտելիքներ և գործնական հմտություններ,
ազգային և օտար իրողությունների, իրույթների և արժեհամակարգերի նպատակային զուգադրում` լեզվի, մշակույթի, հասարակական կյանքի և գիտության ոլորտներում,
օտարալեզու մշակույթի հետ նպատակային / շահագրգիռ հաղորդակցում,
մանկավարժական գործունեության վերաբերյալ տեսական սկզբունքների և դասավանդման նախնական փորձի ձևավորում:
«Ռուսաց լեզու և գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել միջին մասնագիտական կրթության հաստատություններում՝ որպես
ռուսաց լեզվի և ռուս գրականության ուսուցիչ,
աշխատանք տեղեկատվական գործակալություններում,
հրատարակչություններում և խմբագրություններում,
միջազգային կազմակերպություններում, որտեղ անհրաժեշտ է հայերենի և ռուսերենի իմացությունը,
գովազդային գործակալություններում,
թանգարաններում,
պետական և մասնավոր ձեռնարկություններում և գրասենյակներում:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում։
Ուսումնառության օժանդակության ռեսուրսներ
տպագիր նյութեր,
էլեկտրոնային ռեսուրներ,
համացանցային կայքեր:
Ուսումնառության օժանդակության ձևեր
պասիվ, ակտիվ և ինտերակտիվ ուսուցման մեթոդներ,
տեսողական (շնորհանդեսային) և տեսալսողական մեթոդներ: