- Գլխավոր
- Faculty
- Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
- Հայոց լեզվի և գրականության ամբիոն
Հայոց լեզվի և գրականության ամբիոնը ձևավորվել է կրթօջախի հիմնադրման օրվանից:
Ամբիոնի առաջին վարիչն էր բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Պապոյանը /1992թ./, այնուհետև բան. գիտ. թեկն., դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը /1993թ./, բան. գիտ. թեկն., դոցենտ Սերգեյ Աթաբեկյանը /1996թ./, բան. գիտ. թեկն., դոցենտ Խաչատուր Վարդանյանը /2004թ./:
2007թ.-ից ամբիոնը ղեկավարում է բան. գիտ. թեկն., դոցենտ Վաչագան Ավագյանը:
Ամբիոնը կազմակերպում է ուսուցում 30 մասնագիտական առարկաների գծով, իսկ «Հայոց լեզու և գրականություն» առարկան դասավանդվում է բոլոր ֆակուլտետներում:
Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում հայ գրականության պատմությանը վերաբերող տարբեր հարցերի ու խնդիրների վերաբերյալ:
Մեծ է հայոց լեզվի և գրականության ամբիոնի դերը Տավուշի մարզի ռազմավարության, սահմանամերձ տարածաշրջանում ազգային, գրական-գեղարվեստական մտածողության և հայեցի կրթության կազմակերպման, որակյալ բանասերների, ինչպես նաև մանկավարժական հմուտ կադրերի պատրաստման հայրենանվեր գործում:
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, ՈՒսանողական 3, ԵՊՀԻՄ, Հայոց լեզվի և գրականության ամբիոն
Հեռ.` (+374263) 40035
Էլ. փոստ` avagyan.vachik@yandex.ru