- Գլխավոր
- Faculty
- Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
- Պատմություն
Ծրագրի նպատակն է պատրաստել կրթության, գիտության, մշակույթի ոլորտների ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի համար պատմության բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
«Պատմություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, թանգարաններում, արխիվներում, ռադիոյի, հեռուստատեսության և մամուլի ասպարեզներում, տուրիզմի ոլորտում, ՀՀ Կրթության և գիտության, Մշակույթի նախարարություններում, Ազգային անվտանգության ծառայությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Թանգարաններում - էքսկուրսավար, գիտաշխատող, բաժնի վարիչ, տնօրեն։
Արխիվներում - գիտաշխատող, բաժնի վարիչ, տնօրեն։
Ռադիոյում, հեռուստատեսությունում, մամուլում. - լրագրող, վերլուծաբան։
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում. - ստորին և միջին օղակների ծառայող:
Մանկավարժի որակավորման համար լրացուցիչ կրթություն ստանալու դեպքում կարող է աշխատել նաև դպրոցում. - ուսուցիչ
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:
«Պատմություն» կրթական ծրագիրն իրականացնելու համար ֆակուլտետում առկա են 4 լսարաններ, որոնցից մեկը հագեցված է տեխնիկական միջոցներով` համակարգիչ և տեսասարք:
Մասնաճյուղում հասանելի է ինտերնետ կապը` էլեկտրոնային գրադարաններից օգտվելու համար: Ունենք համապատասխան դիդակտիկ նյութեր`քարտեզներ: