2011թ. հոկտեմբերին ձևավորվել է Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման (ՈՒԳՊՎ) բաժինը:

Բաժնի գործառույթներն են.

  • ուսումնական գործընթացի ժամանակացույցի կազմում, կազմակերպում, վերա­հսկում,
  • տարեկան ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակման  գործ­ըն­թացի  կազմակերպում,  կատարման  վերահսկողություն, պարբերաբար վե­րա­նայում, լրամշակում,
  • Supervision YSU ծրագրի միջոցով բակալավրատի առկա և հեռակա ուսումնական և աշխատանքային պլանների, ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածությունների, քննական և ստուգարքային տեղեկագրերի տվյալների մուտքագրման, մշակման և կատարման վերահսկում,
  • ընդհանուր ծանրաբեռնվածության կազմման համար չափորոշիչների սահմանում և ըստ այդ չափորոշիչների պրոֆեսորադասախոսական կազմի ծանրաբեռնվածության, հաստիքների ու տարակարգերի որոշում, նրանց հետ աշխատանքային պայմա­նա­գրերի ճիշտ ձևակերպման ապահովում,
  • ժամավճարային հիմունքներով աշխատողների ձևակերպում և հաշվա­ռում,
  • ուսումնական պլանների կազմման համար ԵՊՀ  նորմատիվային փաստաթղթերի տեղայնացում  և  կիրառում,
  • ուսումնական գործընթացի մեթոդական ապահովում, ուսումնամեթոդական գրա­կա­նության պլանավորում, հրատարակչական աշխատանքների կազմակերպում և վերա­հսկում,
  •  ուսանողական շարժի հետ կապված (ընդունելության, հեռացման, ուսանողական իրավունքների վերականգնման, տեղափոխության, տարկետման և  այլն)  հրա­ման­ների  նախապատրաստում  և հաշվառում,
  •  ուսանողական նպաստների ձևով ուսման վարձավճարների լրիվ և մասնակի փոխ­հատուցումների, պետական,  ներբուհական, անվանական կրթաթոշակների նշանակ­ման  պրոցեսների  վերահսկում  և  հրամանագրում,
  •   ամբիոնների և ֆակուլտետների դեկանատների առաջարկության հիման վրա մասնագիտական պետական քննական և ավարտական  աշխատանքների պաշտ­պա­նության հանձնաժողովների հրամանների նախապատրաստում,  պետական  քննական   հանձնաժողովների   աշխատանքների   կազմակերպում.
  • ավարտական փաստաթղթերի նախապատրաստում, դիպլոմների  պատվիրում, հաշ­­վա­ռում, բաշխում,
  • ֆակուլտետների և ամբիոնների կողմից ուսանողների ուսումնական, արտադրական պրակտիկաների կազմակերպման աշխատանքների համակարգում և վերահսկում: Ուսումնական և արտադրական պրակտիկաների օբյեկտների ընտրու­թյուն, դրանց շրջանակների ընդլայնում, կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման գործառույթների իրականացում,
  • ուսումնական գործընթացի համար պահանջվող փաստաթղթերի, ձևաթղթերի, բլանկների կազմում, բազմացում  և տրամադրում ըստ պատկանելության,
  • ուսանողների վերաբերյալ վիճակագրական տվյալների մշակում. ընթացիկ և տարե­կան հաշվետվությունների նախապատրաստում, ԵՊՀ  և  ԿԳ նախա­րա­րության հա­մար ուսումնական գործընթացին վերաբերող տեղեկատվա-վիճակա­գրական տվյալ­ների նախապատրաստում և այլն,
  • երկրորդ մասնագիտություն  ստացողների  համար  ընդունելության  կազմակերպում,
  • առաջին փուլով մագիստրատուրայում ուսումը շարունակողների համար փաս­տա­թղթերի  նախապատրաստում,
  • ուսանողների  անձնական  գործերի  հետ  տարվող  աշխատանքները:

Ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչը Նաիրա Առուշանյանն է:

․․․

Կոնտակտներ

Հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ, Ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին

Հեռ.՝ (0263) 4-04-50 (*1-06)

Էլ. փոստ՝  ysu_ib@ysu.am , ijevan@ysu.am

©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: