Ուսումնամեթոդական վարչությունը (ՈՒՄՎ) Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որի հիմնական խնդիրներն են.
- բակալավրիատում ուսումնական գործընթացի պլանավորում, կազմակերպում և վերահսկում,
- ուսումնական գործընթացին մասնակցող ԵՊՀ ԻՄ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի կոորդինացում:
Ուսումնամեթոդական վարչության գործառույթներն են.
- բակալավրիատի ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի մշակման գործընթացի կազմակերպում և կատարման վերահսկում,
- «Կրթության որակի կառավարման» հանձնաժողովի հետ համատեղ, կրթության որակի դիտարկում (մոնիտորինգ) և կառավարման համակարգի մշակում ու ներդրում,
- ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով բակալավրատի առկա և հեռակա ուսումնական և աշխատանքային պլանների, ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածությունների, քննական և ստուգարքային տեղեկագրերի տվյալների մուտքագրման, մշակման և կատարման վերահսկում,
- ժամավճարային հիմունքներով աշխատողների ձևակերպում և հաշվառում,
- բակալավրիատի դասատախտակների ստուգում և ուսումնական գործընթացը լսարանային ֆոնդով ապահովում,
- ուսումնական գործընթացի ժամանակացույցի և դասատախտակների օպտիմալացում,
- դասերի կայացման վերահսկում,
- ուսանողների ավարտական փաստաթղթերի նախապատրաստում և հաշվառում,
- ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների աշխատանքների կազմակերպում,
- ընթացիկ և հանրագումարային քննությունների անցկացման վերահսկում,
- ուսումնական գործընթացի փաստաթղթային գործավարության ապահովում և վերահսկում,
- ուսումնական, մասնագիտական և մանկավարժական պրակտիկաների կազմակերպման համակարգում և վերահսկում,
- բակալավրիատի ընդունելության վերաբերյալ առաջարկությունների մշակում,
- ուսանողների մնացորդային գիտելիքների ստուգման կազմակերպում,
- ուսանողական շարժի հետ կապված (ընդունելության, հեռացման, ուսանողական իրավունքների վերականգնման, տեղափոխության, տարկետման և այլն) հրամանների նախապատրաստում և հաշվառում,
- վճարովի կրթական ծառայությունների կազմակերպում,
- բակալավրի կրթական ծրագրերով սովորողների համար տեղեկագրքերի հրատարակում,
- ուսումնառության հարցով ԵՊՀ ԻՄ ընթացիկ և տարեկան հաշվետվությունների նախապատրաստում,
- ԵՊՀ և ԿԳ նախարարության համար ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվավիճակագրական տվյալների նախապատրաստում,
- ուսանողների տվյալների հենքի ստեղծում և պահպանում,
- երկրորդ մասնագիտություն ստացողների համար ընդունելության կազմակերպում,
- դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների կազմակերպում:
Ուսումնամեթոդական վարչության պետն է Արկադի Ցոլակի Դավթյանը: