Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժինը ձևավորվել է  2014թ հունվարին:

Բաժնի խնդիրներն են.

  • համակարգել ԵՊՀ ԻՄ ընդունելության և դիմորդների նախապատրաստման ուղղությամբ համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները,

  • ապահովել ԵՊՀ ԻՄ-ի և հանրակրթական դպրոցների միջև փոխադարձ կապի ամրապնդումը, դպրոց–բուհ համակարգի շարունակական կրթության սկզբունքը,

  • իրականացնել առկա և հեռակա համակարգերի դիմորդների հետ շուրջտարվա տեղեկատվական և կազմակերպչական աշխատանքները,

  • կազմակերպել բազմամակարդակ նախապատրաստական դասընթացներ:

Գործառույթներն են.

  • ԵՊՀ ԻՄ կրթական ծրագրերի և մասնագիտությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ապահովման նպատակով ամեն տարի “Դիմորդի ուղեցույցի”- ի և ֆակուլտետների մասին պատմող տեսասկավառակների նախապատրաստումը,

  • ՀՀ հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտներին ԵՊՀ ԻՄ կրթական համակարգի ծանոթացումը և մասնագիտական կողմնորոշումը,

  • ԵՊՀ ԻՄ–ի կառուցվածքում հենակետային վարժարանի (քոլեջի) ստեղծման ուղղությամբ հախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, հանրակրթական ավագ դպրոցներում բազային դասարանների ստեղծումը,

  • ԵՊՀ ԻՄ–ում և ՀՀ մարզերում դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար հանրակրթական տարբեր առարկանների գծով օլիմպիադաների անցկացումը,

  • ՀՀ–ում գործող ավագ դպրոցների և վարժարանների հետ համատեղ կրթական գործունեություն իրականացնելու վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրերի կնքումը,

  • ՀՀ մարզերում ԵՊՀ ԻՄ դիմորդների հետ տարվող աշխատանքների գծով հենակետերի (հավաքագրման մշտական ծառայություններ) ստեղծումը,

  • երկարաժամկետ նախապատրաստական դասընթացներում դիմորդների գործերի ընդունման և ուսումնական գործընթացի կազմակերպումը,

  • բուհական ընդունելության քննություններից առաջ արագացված նախապատրաստական դասընթացների կազմակերպումը,

  • հեռակա (հեռահար) ուսուցմամբ նախապատրաստական դասընթացների մշակումը,

  • դիմորդների համար բուհական ընդունելության քննություններից առաջ փորձնական քննությունների կազմակերպումը:

Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչն է` պատմ. գիտ. թեկն. Լիաննա Գրիշայի Բեգինյան:

․․․

Կոնտակտներ

Հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, ք.Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ, Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժին

Հեռ.՝ (+37494) 03-21-12

Էլ. փոստ՝ MKPKIB@ysu.am

©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: