Факультет гуманитарных наук

Հայոց լեզվի և գրականության ամբիոնը ձևավորվել է կրթօջախի հիմնադրման օրվանից:

Ամբիոնի առաջին վարիչն էր բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Պապոյանը /1992թ./, այնուհետև   բան. գիտ. թեկն., դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը /1993թ./,  բան. գիտ. թեկն., դոցենտ Սերգեյ Աթաբեկյանը /1996թ./, բան. գիտ. թեկն., դոցենտ Խաչատուր Վարդանյանը /2004թ./:

2007թ.-ից ամբիոնը ղեկավարում է բան. գիտ. թեկն., դոցենտ Վաչագան Ավագյանը:

Ամբիոնը կազմակերպում է ուսուցում 30 մասնագիտական առարկաների գծով, իսկ «Հայոց լեզու և գրականություն» առարկան դասավանդվում է բոլոր ֆակուլտետներում:

Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում հայ գրականության պատմությանը  վերաբերող տարբեր հարցերի ու խնդիրների վերաբերյալ:

Մեծ է  հայոց լեզվի և գրականության ամբիոնի դերը Տավուշի մարզի ռազմավարության, սահմանամերձ տարածաշրջանում ազգային, գրական-գեղարվեստական մտածողության և հայեցի կրթության կազմակերպման, որակյալ բանասերների, ինչպես նաև մանկավարժական հմուտ կադրերի պատրաստման հայրենանվեր գործում:

Контакты

Հասցե` ՀՀ,  Տավուշի մարզ, ք. Իջևան, ՈՒսանողական 3, ԵՊՀԻՄ, Հայոց լեզվի և գրականության  ամբիոն

Հեռ.` (+374263) 40035 

Էլ. փոստ` avagyan.vachik@yandex.ru  

©2024 Все права защищены.