Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱՅԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման ընդունելության համար պետք է ԳԹԿ «dimord.am» կայքում լրացնել դիմում-հայտ: 

Դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է` 

ա) ունենալ ԳԹԿ անձնական համար 

բ) ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ հաշվեհամարին (900018003401) փոխանցած 1500 դրամի անդորրագիրը: 

Մասնաճյուղի դիմորդներին ԳԹԿ անձնական համար տրամադրում է ընդունող հանձնաժողովը, կամ եթե դիմորդը մասնակցել է 2023 թվականի բուհերի առկա ընդունելության քննություններին, ապա կարող է օգտագործել այդ ժամանակահատվածում ԳԹԿ-ի կողմից տրված անձնական համարը: 

Ընտրած մասնագիտությունների միասնական քննություններից դրական գնահատական(ներ) ունեցող դիմորդները կարող են մրցույթին ներկայացնել այդ գնահատական(ներ)ը կամ հանձնել նոր քննություններ: Այս դեպքում մրցույթում կօգտագործվեն ավելի բարձր գնահատականները: 

Ընդունելության քննությունների վարձավճարից ազատվում են հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: 

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը ավարտվում է սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին: 

Ընդունելության քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-27-ը։  Բուհ ընդունված դիմորդների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 30- ը

2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

  1. Ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ), 

  2. 4 լուսանկար (3×4 սմ չափսի) /ունենալ նաև էլեկտրոնայի տարբերակը/ 

  3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) /ներկայացվում է նաև փաստաղթղի պատճենը/: 

  4. Զինվորական գրքույկ՝ առկայության դեպքում (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին /ներկայացվում է նաև փաստաղթղի պատճենը/: 

  5. 2023թ. հեռակա ընդունելության կարգի կանոնների 41–43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության 40 կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)), առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ): Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում): 5. «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (միասնական քննության դրական գնահատականը պահպանելու դեպքում):  

  6. Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը: 

  7. Սահմանված կարգով պետության կողմից նպաստի ձևով ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու համար (առկայության դեպքում) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, ՀՀ կառավարության՝ 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու մասին տեղեկանք, մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող տեղեկանք, եթե զինվորական գրքույկում համապատասխան նշում առկա չէ:

Վճարելու վերաբերյալ անդորրագիր

Դիմորդը դիմում-հայտ լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին /900018003401/ փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը /Երկու քննության համար վճարվում է 3000 դրամ՝ անպայման դիմորդի անունով/,/պետք է ունենալ նաև վճարման կտրոնի էլեկտրոնայի տարբերակը

©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: