2011թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ Կադրերի բաժնի բազայի հիման վրա, ձևավորվել է Անձնակազմի կառավարման բաժինը (ԱԿԲ), որը 2017թ. հոկտեմբերից վերանվանվել է Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժին, 2020թ. հունվարից՝ Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման (ԱԿԻԱ) բաժին:

Բաժնի գործառույթներն են.

  1. ԵՊՀ ԻՄ աշխատողների աշխատանքի ընդունման և ազատման գործընթացի իրականացումը:

  2. ՀՀ օրենսդրությամբ և ԵՊՀ ԻՄ ներքին իրավական ակտերով նախատեսված աշխատողների անձնական տվյալների վարումը, համապատասխան հրամանների, պայմանագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպումը, աշխատողների տվյալների շտեմարանի վարումը, մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համապատասխան համակարգի շահագործումը:

  3. Պաշտոնի անձնագրերի, աշխատանքի նկարագրության և աշխատողի պարտականություններն ու իրավասությունը սահմանող իրավական այլ ակտերի նախապատրաստումն ու ընդունումը:

  4. Աշխատավայրում աշխատողի ադապտացիայի և աշխատանքային մոտիվացիայի բարձրացմանն առնչվող գործընթացների կազմակերպումը:

  5. Մասնագիտական զարգացման գործընթացի իրականացումը (կարծիքների գնահատում, վերապատրաստումներ, զարգացման այլ միջոցառումներ):

  6. Աշխատանքի արդյունավետության գնահատումը:

  7. Ատեստավորման (եթե ենթակա է) իրականացումը:

  8. Աշխատանքի վարձատրության, պարգևատրման, պաշտոնական առաջխաղացման, արձակուրդների ձևակերպման, աշխատանքից ազատման հետ կապված հարցերի լուծումը:

  9. Աշխատողների խրախուսումն ու նրանց նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը:

  10. Գործատուի կողմից տրվող սոցիալական լրացուցիչ երաշխիքների ապահովումը և այլ հարցեր:

  11. Գործատուի կողմից բաժնի կառավարմանը տրված այլ գործառույթների կազմակերպումը (մարդկային ռեսուրսներ, ընդհանուր մաս՝ քարտուղարություն, հատուկ մաս, արխիվ, և այլ ստորաբաժանումների գործունեության կազմակերպում):

Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի վարիչն է Նարինե Ժորայի Աբազյանը:

․․․

Կոնտակտներ

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին

Հեռ.՝  0(263)4-04-51(1-10)

 akiaib@ysu.am 

©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: