Գրադարանի գործառույթներն են.

  1. Ուսումնական գրադարանի գրանցում ընթերցողական միասնական տոմսի միջոցով:

  2. Գրականության սպասարկում ընթերցողների կազմին և պահանջարկին համապատասխան: 3. Անմիջական օգնություն ընթերցողին` գրականություն որոնելու, ընտրելու, նորույթներին իրազեկ լինելու գործընթացներում:

  3. Գրադարանային ֆոնդերի ձևավորում և նպատակաուղղված համալրում համալսարանում գործող ուսումնական պլաններին, ծրագրերին համապատասխան:

  4. Անհատական, խմբակային և զանգվածային տեղեկատվության տարբեր ձևերի ու մեթոդների կիրառում («Տեղեկատվական օր», թեմատիկ միջոցառումներ, նոր ստացված գրականության ցուցադրում, գրքի ցուցահանդես, մատենագիտական ցանկեր, տեղեկանքներ, էլեկտրոնային քարտարաններ և այլն)։

  5. Ֆոնդի ուսումնասիրում, վերադասավորում, քայքայված, արդիականությունը կորցրած գրականության զտում:

  6. Ֆոնդերի պարբերական վերլուծություն ամբիոնների մասնակցությամբ, ուսումնական գրականության ապահովվածության ճշտում:

  7. Գրադարանի աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացում մասնակցություն տեղում, մայր բուհում և հանրապետությունում կազմակերպվող որակավորման բարձրացման միջոցառումներին (դասընթացներ, կոնֆերանսներ, սեմինարներ և այլն), գործուղումներ փորձի փոխանակման նպատակով

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանի վարիչ` Վլադիմիր Արմենի Պողոսյան

...

Կոնտակտներ

Ուսանողական փող. 3

Հեռ.` (0263) 4-00-51(*1-18)

Էլ. հասցեն` library_ib@ysu.am

©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: