Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
26 դեկտեմբեր, 2017
Փաստաթղթի տեսակ
Կանոնադրություն
Ընդունող մարմին
Գիտական խորհուրդ
Փաստաթղթի համար
28/8
Կարգավիճակ
Գործում է
Heading image
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գրադարանի կանոնադրություն
  1. Գրադարանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումներից է: Այն գիտելիքների տարածման, հոգևոր և մտավոր շփման գիտամշակութային կենտրոն է և հանդիսանում է Տավուշի մարզի առաջատար գիտական գրադարանը։ 

  2. Գրադարանի ֆոնդերը համարվում են ՀՀ պետական սեփականություն: 

  3. Գրադարանից օգտվելու իրավունք ունի համալսարանի ողջ անձնակազմը: Կողմնակի անձինք կարող են օգտվել միայն գրադարանի վարիչի թույլտվությամբ:

  4. Գրադարանը ունի կնիք։

  5. Գրադարանի գտնվելու վայրը՝ Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կենտրոնական մասնաշենք։

©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: