- Գլխավոր
- Faculty
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Զբոսաշրջություն
Ծրագիրը նպատակ ունի պատրաստել զբոսաշրջության գծով մասնագետներ, որոնք ունակ կլինեն՝
մշակելու զբոսաշրջության զարգացման, կազմակերպման սկզբունքներ և ռազմավարական ծրագրեր,
իրականացնելու պրակտիկ մասնագիտական գործունեություն զբոսաշրջության ոլորտում,
իրենց տեսական գիտելիքներով և գործնական կարողություններով ու հմտություններով բավարարելու զբոսաշրջության ոլորտի զարգացման արդի միտումներին և պահանջներին:
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հետևյալ ոլորտներում`
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում,
Զբոսաշրջության պետական կոմիտեում,
հասարակական առևտրի, սննդի և սպասարկաման ոլորտի ձեռնարկություններում,
ներքին, ներգնա և արտագնա զբոսաշրջության ձեռնարկություններում,
գովազդային գործակալություններում,
հյուրանոցներում և այցելուների տեղաբաշխման այլ հաստատություններում,
միջազգային օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում
Ծրագրի շրջանավարտները կարող են զբաղեցնել հետևյալ պաշտոնները,
սպասարկման և զբոսաշրջության ոլորտներում որպես զարգացման ռազմավարական քաղաքականության և ծրագրերի նախագծող, իրագործող-կազմակերպող, խորհրդատումասնագետ,
հյուրընկալության, հասարակական առևտրի, սննդի և սպասարկաման ոլորտի ձեռնարկություններում` գործադիր տնօրեն, մենեջերներ,
գովազդային գործակալներ,
զբոսաշրջային ծառայությունների և փաթեթների մշակողներ և կազմակերպիչներ,
զբոսավարներ և էքսկուրսավարներ: Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ և հարակից այլ բուհերի մագիստրատուրայում:
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ,
առցանց դասախոսություն /ավանդական և ինտերակտիվ/,
էլեկտրոնային ռեսուրսներ: