Տնտեսագիտության ֆակուլտետ

Մասնաճյուղի հիմնադրման օրից տնտեսագիտական ֆակուլտետում գործել են 3  ամբիոններ` «Տնտեսագիտության տեսություն և  արտադրողական ուժերի  տեղաբաշխում»,  ամբիոնի վարիչ` աշխ. գիտ. թեկն. Վ.Մանասյան, «Մակրոէկոնոմիկա  և  միկրոէկոնոմիկա»,  ամբիոնի  վարիչ` տնտ. դոկտոր Յու.Սուվարյան, «Ֆինանսներ և հաշվապահական հաշվառում», ամբիոնի  վարիչ` տնտ. գիտ. թեկն.  Լ.Բադանյան  /1992թ./:

1996 թ.-ին «Ֆինանսներ և հաշվապահական հաշվառում» ամբիոնը վերանվանվել է ֆինանսների, հաշվապահական հաշվառման և վիճակագրության ամբիոն, որը  ղեկավարել է  տնտ.  գիտ.  թեկն., դոցենտ  Ա.Սարդարյանը, իսկ «Տնտեսագիտության  տեսություն  և  արտադրողական  ուժերի  տեղաբաշխում» և «Մակրոէկոնոմիկա  և  միկրոէկոնոմիկա»  ամբիոնները միավորվել են` ձևավորելով  «Տնտեսագիտության  տեսություն  և   ընդհանուր  տնտեսագիտություն» ամբիոնը, որը ղեկավարել է աշխ. գիտ. թեկն. Վ.Մանասյանը, այնուհետև տնտ. գիտ. թեկն. Վ.Հովսեփյանը /2003թ./: 2003 թ.-ին ֆինանսների, հաշվապահական հաշվառման և վիճակագրության ամբիոնը վերանվանվել է «Ֆինանսահաշվային» ամբիոն,  որը ղեկավարել է տ.գ.թ., դոցենտ Գ.Գալստյանը:  2007 թ.-ին  երկու ամբիոնները միավորվել են և ձևավորվել է ընդհանուր տնտեսագիտության  ամբիոնը, որը ղեկավարել է  տնտ.  գիտ.  թեկն., դոցենտ  Վ.Ե.Հովսեփյանը: 2012թ.-2017թ. ամբիոնի վարիչն էր   տ.գ.դ., պրոֆեսոր  Հ.Ա.Մարզպանյանը: 2017-2022թ. ամբիոնի վարիչն էր տ.գ.դ., պրոֆեսոր  Մ. Վ. Միքայելյանը: 2023 թվականից ամբիոնի վարիչն է տ.գ.թ.,  դոցենտ Գարիկ Աշոտի Սիրոյանը։

Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը ուսուցումը կազմակերպում է «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության համար, այն նաև սպասարկում է  մասնաճյուղի մյուս մասնագիտություններին:

Կոնտակտներ

Հասցե` ՀՀ,  Տավուշի մարզ, ք. Իջևան, ՈՒսանողական 3, ԵՊՀ ԻՄ, Տնտեսագիտության ֆակուլտետ, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոն

Հեռ.` (+374263) 40035

Էլ. փոստ` ysu_ib@ysu.am

©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: