- Главная
- Group
- Ընդհանուր տնտեսագիտության ամբիոն
Մասնաճյուղի հիմնադրման օրից տնտեսագիտական ֆակուլտետում գործել են 3 ամբիոններ` «Տնտեսագիտության տեսություն և արտադրողական ուժերի տեղաբաշխում», ամբիոնի վարիչ` աշխ. գիտ. թեկն. Վ.Մանասյան, «Մակրոէկոնոմիկա և միկրոէկոնոմիկա», ամբիոնի վարիչ` տնտ. դոկտոր Յու.Սուվարյան, «Ֆինանսներ և հաշվապահական հաշվառում», ամբիոնի վարիչ` տնտ. գիտ. թեկն. Լ.Բադանյան /1992թ./:
1996 թ.-ին «Ֆինանսներ և հաշվապահական հաշվառում» ամբիոնը վերանվանվել է ֆինանսների, հաշվապահական հաշվառման և վիճակագրության ամբիոն, որը ղեկավարել է տնտ. գիտ. թեկն., դոցենտ Ա.Սարդարյանը, իսկ «Տնտեսագիտության տեսություն և արտադրողական ուժերի տեղաբաշխում» և «Մակրոէկոնոմիկա և միկրոէկոնոմիկա» ամբիոնները միավորվել են` ձևավորելով «Տնտեսագիտության տեսություն և ընդհանուր տնտեսագիտություն» ամբիոնը, որը ղեկավարել է աշխ. գիտ. թեկն. Վ.Մանասյանը, այնուհետև տնտ. գիտ. թեկն. Վ.Հովսեփյանը /2003թ./: 2003 թ.-ին ֆինանսների, հաշվապահական հաշվառման և վիճակագրության ամբիոնը վերանվանվել է «Ֆինանսահաշվային» ամբիոն, որը ղեկավարել է տ.գ.թ., դոցենտ Գ.Գալստյանը: 2007 թ.-ին երկու ամբիոնները միավորվել են և ձևավորվել է ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը, որը ղեկավարել է տնտ. գիտ. թեկն., դոցենտ Վ.Ե.Հովսեփյանը: 2012թ.-2017թ. ամբիոնի վարիչն էր տ.գ.դ., պրոֆեսոր Հ.Ա.Մարզպանյանը: 2017-2022թ. ամբիոնի վարիչն էր տ.գ.դ., պրոֆեսոր Մ. Վ. Միքայելյանը: 2023 թվականից ամբիոնի վարիչն է տ.գ.թ., դոցենտ Գարիկ Աշոտի Սիրոյանը։
Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը ուսուցումը կազմակերպում է «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության համար, այն նաև սպասարկում է մասնաճյուղի մյուս մասնագիտություններին:
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, ՈՒսանողական 3, ԵՊՀ ԻՄ, Տնտեսագիտության ֆակուլտետ, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոն
Հեռ.` (+374263) 40035
Էլ. փոստ` ysu_ib@ysu.am