Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
22 Փետրվար, 2020
Փաստաթղթի տեսակ
Կանոնադրություն
Ընդունող մարմին
Գիտական խորհուրդ
Փաստաթղթի համար
43/13
Կարգավիճակ
Գործում է
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնտեսական գործունեության կազմակերպման և սպասարկման բաժնի կանոնադրություն
Սույն կանոնադրությունը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) տնտեսական գործունեության կազմակերպման և սպասարկման բաժնի (այսուհետ՝ բաժնի) գործունեության իրավական հիմքերը։
Սույն կանոնադրությունը հաստատվում է ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդում:
Բաժինը ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր կանոնադրությանը համապատասխան ունի իրավունքներ և կրում է պարտականություններ:
Բաժինը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել համաձայն ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության պահանջների:
Բաժինի կանոնադրության և ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության դրույթների միջև հակասություն առաջանալու դեպքում գործում են ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության դրույթները: