ԵՊՀ ԻՄ 2023-2024 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը

Youtube տեսանյութ
Ամսաթիվ
Տեսանյութը ստեղծելու տարին
Նկարագրություն

2024 թ. հուլիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տիրում էր տոնական տրամադրություն. 2023-2024 ուստարվա 281 շրջանավարտներին (առկա ուսուցման 168 և հեռակա ուսուցման 113) դեպի մեծ կյանք ճանապարհելու առթիվ կազմակերպվել էր ավարտական հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արտաքին շահակիցներ, հյուրեր:

«Զարթոնք Իջևանի». համակողմանի ուսումնասիրություն՝ քաղաքային տարածության ձևավորման վերաբերյալ

Youtube տեսանյութ
Ամսաթիվ
Տեսանյութը ստեղծելու տարին
Նկարագրություն

2024 թ. հուլիսի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Փողոցների անվանումների հետխորհրդային փորձառությունը՝ Իջևանի օրինակով» թեմայով բանախոսություն, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, «Զարթոնք Իջևանի» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:

Բանախոսությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ վարչական անձնակազմի անդամներ, դասախոսներ և ուսանողներ:

Նշենք, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում:

©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: