1997թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ձևավորվել է Քաղաքացիական պաշտպանության (ՔՊ) շտաբը:
ԵՊՀ ԻՄ-ի քաղաքացիական պաշտպանության շտաբի հիմնական գործառույթներն են.
ա) մասնաճյուղի ՔՊ գծով պլանների մշակումը,
բ) ՔՊ պլաններին համապատասխան միջոցառումների մշակումը և իրականացումը,
գ) անձնակազմի և ուսանողների կազմավորումների ուսուցման կազմակերպումը` ՔՊ և ՀՀ ԱԻՎ-ի մասնագետների ներգրավմամբ,
դ) օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացումը:
Շտաբը, լինելով մասնաճյուղի քաղաքացիական պաշտպանության գործի կազմակերպիչ, ոլորտում իրականացնում է առանձնահատուկ գործունեություն` ուսուցման կազմակերպում, կազմավորումների ստեղծում, ՔՊ գույքի ձեռքբերման ուղիների մատնանշում, անձնակազմի և ուսանողների պատսպարման և տարհանման հարցերի ներկայացում և լուծում, ուսումնական վարժանքների պլանավորում և իրականացում և այլն: