Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հաշվապահությունը կենտրոնացված կարգով ուսումնասիրում և հաշվառում է կազմակերպության ֆինանսական միջոցները:
Հաշվապահության ղեկավարը գլխավոր հաշվապահն է, ով վերահսկում է ֆինանսական, հաշվապահական աշխատանքները, պատասխանատու է վարելու հաշվապահական հաշվառում` ֆինանսական հաշվետվությունները ժամանակին կազմելու և համապատասխան մարմիններին ներկայացնելու համար:
ԵՊՀ ԻՄ-ի հաշվապահությունը աշխատում է «ՀԾ-հաշվապահ» ծրագրով ԵՊՀ-ի հետ համատեղ:
Հաշվապահության գործառույթները.
Հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական, հարկային, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի կատարողականի և այլ հաշվետվությունների հաշվարկների կազմումը, համապատասխան մարմիններին սահմանված կարգով և ժամկետներում դրանց ներկայացումը:
ԵՊՀ ԻՄ-ի գույքի առկայության և շարժի, նյութական, աշխատանքային, ֆինանսական և դրամական միջոցների (ռեսուրսների) օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
Ֆինանսական գործունեության բացասական երևույթների վերհանումը և դրա մասին ղեկավարությանը ժամանակին տեղեկացումը, ներտնտեսական ռեսուրսների բացահայտումը և հավաքագրումը:
ԵՊՀ ԻՄ-ի ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի, ինչպես նաև գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, գրանցումը և ընդհանրացումը` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով:
Ֆինանսական, հարկային և կառավարչական հաշվառման իրականացումը:
ԵՊՀ ԻՄ-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի կազմումը:
Փաստաթղթավորման և փաստաթղթաշրջանառության, ներքին վերահսկողական համակարգի, ինչպես նաև կառավարչական հաշվառման համակարգի ներդրման և արդյունավետ վերահսկողության իրականացումը:
ԵՊՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի ներքին իրավական ակտերով սահմանված այլ խնդիրների իրականացումը:
ԵՊՀ ԻՄ-ի գլխավոր հաշվապահն է Մելանյա Մեսրոպի Մխիթարյանը: