Факультет гуманитарных наук

“Մանկավարժություն և հոգեբանություն” ամբիոնը հիմնադրվել է 1992թ-ին՝ “Հոգեբանություն և սոցիոլոգիա” անվամբ: Ամբիոնի առաջին  վարիչն  էր հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ Ռուբեն Աղուզումցյանը:  1994թ-ին ամբիոնը վերանվանվել է “Մանկավարժություն և հոգեբանություն”, որի վարիչն էր հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մելսիկ  Մկրտումյանը:  2011թ-ից ամբիոնը  ղեկավարել  է հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ Վլադիմիր Միքայելյանը: 2013 թ. սեպտեմբերից՝  մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Վաչիկ Բրուտյանը: 2016թ․֊ից մանկ. գիտ. թեկն., ասիստենտ Լիանա Միքայելի Հարությունյանը։ 2019թ. մարտի 1-ից ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել հոգեբ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Լևոն Կարոյի Սարգսյանը։ 2019 թ. դեկտեմբերի 7-ից ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է մանկ. գիտ . թեկն., ասիստենտ, Լիանա Միխայիլի Հարությունյանը:

Ամբիոնում ուսուցումը  կազմակերպվում է ինչպես “Մանկավարժություն և հոգեբանություն” մասնագիտության ուսանողների համար, այնպես էլ ամբիոնը սպասարկում է մասնաճյուղի բոլոր մասնագիտություններին:

Ուսումնակրթական գործընթացը կազմակերպվում է մանկավարժության և հոգեբանության գիտությունների ժամանակակից ուսումնական բակալավրի ծրագրերի շրջանակներում, որոնց միջոցով  լուծվում են կրթության և հասարակության մեջ առկա հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները: Ուսուցումը անցկացվում է դասախոսությունների, սեմինար-գործնական պարապմունքների,  գիտական զեկույցների, շնորհանդեսների մեթոդներով: Պարապմունքների ընթացքում օգտագործվում են դիդակտիկ նյութեր և ժամանակակից համակարգչային տեղեկատվական – հաղորդակցական տեխնոլոգիաներ, էլեկտրոնային դասագրքեր: Ամբիոնի կողմից հրատարակվել  են  մի շարք մենագրություններ և ուսումնամեթոդական ձեռնարկներ:

2011թ. մանկավարժության և հոգեբանության  ամբիոնում ստեղծվել է կիրառական հոգեբանության լաբորատորիա` “Հոգեբանություն” մասնագիտության ուղղությամբ գործնական ծրագրեր մշակելու և պրակտիկայում իրականացնելու, գործնական ուսուցման թրեյնինգային խմբեր ստեղծելու, մարզի բնակչության շրջանում հոգեբանական խորհրդատվություն կազմակերպելու նպատակով:

“Մանկավարժություն և հոգեբանություն” մասնագիտության շրջանավարտները, ստանալով  համապատասխան բակալավրի որակավորում, աշխատանքի են անցնում կրթական    համակարգի ոլորտում /սոցիալական բարեգործական կազմակերպություններում, նախադպրոցական  ու դպրոցական, բուհական,  հոգեբանական վերականգնողական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում և այլն/:

“Մանկավարժություն և հոգեբանություն” մասնագիտության բարձր կուրսերի  ուսանողներն իրենց ուսումնական և արտադրական պրակտիկաներն անց են կացնում  հիմնականում  կրթական հաստատություններում,  հոգեբանական վերականգնողական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում, բժշկական կենտրոններում, ֆինանսատնտեսական կառույցներում, մանկատներում և այլն:

Ուսումնական աշխատանքներին զուգընթաց ամբիոնը կատարում է գիտահետազոտական աշխատանք, որն ապահովում է շարունակական կրթության սկզբունքը: Ամբիոնը մեծ ուշադրություն է դարձնում դասախոսությունների որակի բարելավմանը, գիտահետազոտական աշխատանքների  արդյունավետության բարձրացմանը և երիտասարդ կադրերի պատրաստմանը: Ամբիոնում  այսօր աշխատում է բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական կազմ:

Մասնաճյուղում գործում է նաև “Մանկավարժություն և հոգեբանություն” մասնագիտության հեռակա ուսուցում, որը իրականացվում է վերը նշված գործընթացներով:

2016թ.-ից ամբիոնը իրականացնում է “Ընդհանուր մանկավարժություն” մասնագիտության “Տարրական մանկավարժություն և մեթոդիկա” կրթական ծրագիրը:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնում 2016թ.ին ստեղծվել է Գործնական հոգեբանության ակումբ:

Ակումբի ստեղծման նպատակն է զարգացնել ուսանողների կառուցողական շփման ունակությունները՝ կյանքի զանազան իրավիճակներ քննարկելու, անհատական խորհրդատվություններ տալու, հոգեբանական վարժություններ, թրեյնինգներ, կլոր սեղաններ, հոգեբանական թեմաներով ազատ բանավեճեր կազմակերպելու միջոցով:

Ակումբը հնարավորություն կտա կազմակերպել հանդիպումներ ուսանողների հետ,  որտեղ կլոր սեղանի շուրջ կքննարկվեն կյանքի իրավիճակներ, կիրականացվեն հոգեբանական վարժություններ, կկազմակերպվեն ազատ բանավեճեր հոգեբանական թեմաներով:

Контакты
Հասցե` ՀՀ,  Տավուշի մարզ, ք. Իջևան, ՈՒսանողական 3, ԵՊՀ ԻՄ, Մանկավարժության և հոգեբանության ամբիոն
Հեռ.` (+37493) 26 06 57
Էլ. փոստ` stepanyan.lil@mail.ru
©2023 Все права защищены.