- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Բարի և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի՛ նորակոչիկներ
2018թ. հունվարի 17-ին ՀՀ ՊՆ Իջևանի զինկոմիսարիատում կայացավ Տավուշի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին զինկոմիսարիատի, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, համալսարանականներ՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ, զորակոչիկների ծնողները, հարազատները, քաղաքացիներ:
Զորակոչված 43 զինակոչիկների մեջ կային ԵՊՀ ԻՄ-ի մեկ տասնյակ ուսանողներ:
Հանդիսավոր միջոցառմանը ելույթ ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, ով բարի երթ ու խաղաղ ծառայություն մաղթեց նորակոչիկներին, շեշտեց ամեն հայ երիտասարդի համար զինվորական ծառայության անհրաժեշտությունը՝ և՛ հայրենիքի հանդեպ սուրբ պարտքը կատարելու, և՛ նրանց մեջ բարոյակամային հատկանիշները զարգացնելու իմաստներով:
Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց զորակոչիկների ծնողներին՝ հայրենիքի անվեհեր պաշտպաններ ծնելու և դաստիարակելու համար, նրանց մաղթեց տոկունություն ու համբերություն:
Բարեմաղթանքներ ու հայրենասիրական պատգամներ հղելուց հետո տնօրենը նորակոչիկներին հանձնեց սրբապատկերներ ու նոթատետրեր: