- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստը
2018թ. հունվարի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկանի ԺՊ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, ասիստենտ Ա.Մարգարյանը:
Ֆակուլտետի գիտխորհրդի նիստին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, խորհրդի անդամները, ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, հրավիրված էին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, մասնաճյուղի գիտական խորհրդի քարտուղար Մ.Աթոյանը, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.
Զեկուցող՝ Ա. Շ. Մարգարյան
Ֆակուլտետի գիտխորհրդի նախագահ, դեկանի ԺՊ Ա.Մարգարյանը, ելնելով ֆակուլտետի և մասնաճյուղի զարգացման՝ 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի պահանջներից, ներկայացրեց 2017-18 ուստարվա 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկուցում:
Մասնավորապես նշվեց, որ, ընդունված կարգի համաձայն, ուստարվա սկզբին քննարկվում և հաստատվում են յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատանքային պլանները և նրանց իրականացման ժամանակացույցները՝ հաշվի առնելով ընթացիկ տարվա առանձնահատկությունները:
2017թ. սեպտեմբերի 1-ից ֆակուլտետում գործող երեք կրթական ծրագրերից «Համակարգչային գրաֆիկա» ծրագրով II-րդ կուրս էին փոխադրվել երեք ուսանող (մյուսները զորակոչվել էին ՀՀ ազգային բանակ): Նրանց հետագա ուսումնառությունը այդ կազմով նպատակահարմար չէր և հակասում էր ԵՊՀ ուսանողական ակադեմիական խմբերի նորմաների պահանջներին, ուստի վերոնշյալ ուսանողները դիմեցին տնօրենությանը՝ հետագա ուսումնառությունը «Դիզայն» կրթական ծրագրով շարունակելու խնդրանքով, ինչը և բավարարվեց:
2017-18 ուստարվա սկզբից ֆակուլտետն ունի 68 ուսանող (46 վճարովի, 22 անվճար):
Ֆակուլտետի գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով դեկանատի, ամբիոնի և ֆակուլտետի խորհրդի նիստերի կազմակերպման ժամանակացույցները ներկայացվում, նրանց քննարկվող հարցերի մասին նախապես տեղեկացվում են 19 աշխատակիցները (13 դասախոս, 6 ուսումնաօժանդակ) և ուսանողները: Կայացված որոշումները, մասնավորապես՝ ստուգարքներից և քննություններից անմիջապես հետո գնահատման ամփոփ տվյալները փակցվում են հայտարարությունների տախտակին և տեղադրվում մասնաճյուղի պաշտոնական կայքէջում:
Ներկայացվեց, որ 1-ին կիսամյակի բոլոր ստուգարքները, ընթացիկ և եզրափակիչ քննությունները անց են կացվել համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի, որին, բացի 1 ուսանողից, մասնակցել են ֆակուլտետի բոլոր ուսանողները:
Առաջադիմությունը, ըստ կուրսերի, խիստ տարբեր էր և ուներ հետևյալ պատկերը.
Ֆակուլտետի ընդհանուր առաջադիմությունը կազմում էր 80,88%:
Ա.Մարգարյանը հավելեց, որ այս տարի քննությունների անցկացման մեջ կատարվել են որոշ փոփոխություններ, մասնավորապես՝ գնահատականները նշանակվել են ուսանողների ներկայությամբ, իրենց աշխատանքները ներկայացնելուց անմիջապես հետո՝ մատնանշելով թերություներն ու բացթողումները:
Օրակարգային հարցերի քննարկումից հետո ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը: Նա իր խոսքում ընդգծեց, որ աշխատանքների որակը բարելավելու նպատակով ուսանողներին տրվեն կիրառական բնույթի և ավելի բարդ առաջադրանքներ, մեծացվի արտալսարանային, ինքնուրույն աշխատանքների ծավալը, դասախոսների կողմից հետևողականություն դրսևորվի դրանց իրականացման վերահսկողության և գնահատման հարցերում: Տնօրենը ֆակուլտետի դեկանին հանձնարարեց կազմել առաջարկությունների փաթեթ և ներկայացնել, թե նյութատեխնիկական ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ իրենց աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար: