- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Գեյլ-Ռայզերի թեորեմը» թեմայով զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Մելինե Մելիքյանը
2018թ. փետրվարի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում կազմակերպվել էր գիտական զեկուցման ներկայացում, որը նախաձեռնել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):
Ներկա էին ֆակուլտետի դասախոսներ, աշխատակիցներ և ուսանողներ:
«Գեյլ-Ռայզերի թեորեմը» թեմայով զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Մելինե Մելիքյանը:
Զեկուցողը նշեց, որ Գեյլ-Ռայզերի թեորեմը կոմբինատորիկայի 2 ճյուղերի՝ գրաֆների տեսության և կոմբինատոր մատրիցների տեսության արդյունքն է։
Ներկայացվեց, թե ինչ են մաժորացիան, գրաֆը, ցանցը, ինցիդենտության մատրիցը և համալուծ հաջորդականությունները։
Բերվեցին օրինակներ, ներկայացվեցին Գեյլ-Ռայզերի թեորեմի կիրառությունները գրաֆների տեսությունում։
Միջոցառումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում:
Վերջում բանախոսն ավելացրեց, որ պատրաստ է մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության հետ համագործակցել՝ ուսանողների համար հետագայում ևս կարդալով զեկուցումներ: