- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղում կայացավ ուսումնական գործընթացներին վերաբերող կարգերի փոփոխությունների մասին սեմինար-խորհրդատվություն
2018թ. փետրվարի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ուսումնական գործընթացներին վերաբերող կարգերի փոփոխությունների մասին սեմինար-խորհրդատվություն, որը վարում էր ԵՊՀ-ի ՈՒՄՎ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Ա.Սարգսյանը:
Սեմինարին ԵՊՀ-ից մասնակցում էր ԵՊՀ-ի ՏՏԿՀ կենտրոնի տեղեկատվական համակարգերի բաժնի վարիչ Ն.Դանիելյանը, մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության աշխատակիցները, ֆակուլտետների դեկանները, դեկանների տեղակալները, գործավարները:
Սեմինար-խորհրդատվության նպատակն էր քննարկել Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման, Բուհերում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման փոփոխված կարգերը:
Պարոն Սարգսյանն անդրադարձավ Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի փոփոխությունների հետ կապված նոր տեղեկագրերի լրացման ձևերին:
Քննարկվեցին նաև ուսանողներին մանկավարժի լրացուցիչ որակավորում շնորհելու հետ կապված դասընթացների կազմակերպման խնդիրները, ինչպես և 2017-18 ուսումնական տարվա II կիսամյակից ուսանողների՝ մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացին վերաբերող դիմումները ԵՊՀ-ի SuperVision ծրագրով ամրագրելու և միաժամանակ հրամանագրելու հարցերը: