- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և նրանց սովորույթները» թեմայով միջոցառում
2018թ. փետրվարի 22-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և նրանց սովորույթները» թեմայով դաս-միջոցառում, որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ն.Գասպարյանը:
Միջոցառմանը մասնակցում էին «Անգլերեն լեզու և գրականութուն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:
Միջոցառման մասնակիցները, ներկայացնելով Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը, բերեցին հետաքրքիր փաստեր Բուքինգիեմյան պալատի (Buckingham Palace) մասին, որը Լոնդոնի թագավորական ընտանիքի նստավայրն է, տեղակայված է Վեստմիստերում և մշտապես գտնվում է պետական միջոցառումների ու արքունական հյուրընկալությունների կենտրոնում:
Ուսանողները խոսեցին Անգլիայում և ամբողջ աշխարհում ժամանակի ամենահայտնի դեմքերից մեկի՝ արքայադուստր Դիանայի, նրա կյանքի և ողբերգական ավտովթարի մասին:
Նրանք անդրադարձան Էլիզաբեթ 2-րդին, ով ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև Ազգերի Բրիտանական Համագործակցության 15 երկրների թագուհին է, Անգլիական եկեղեցու գլուխը, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատար և գնդապետ:
Այնուհետև ներկայացվեցին Էլիզաբեթ II թագուհու նախորդներն ու հետնորդները: Հետնորդներից անդրադարձ կատարվեց նրա այժմյան ընտանիքին, արքայազն Չարլզին, նրա կրթությանը, ընտանեկան հարաբերություններին։ Խոսվեց արքայազն Չարլզի որդի արքայազն Վիլյամի՝ Մեծ Բրիտանիայի ապագա թագավորի մասին, ցուցադրվեց նրա ամուսնությանը վերաբերող փոքրիկ տեսահոլովակ:
Այնուհետև ուսանողները ներկայացրին արքայազն Վիլյամի եղբորը` արքայազն Հարրին, ով նշանադրվել է վերջերս և պատրաստվում է ամուսնանալ մայիս ամսին: Անդրադարձ կատարվեց նաև արքայազն Վիլյամի որդուն` արքայազն Ջորջին և դստերը` արքայադուստր Շարլոտին:
Թագավորական ընտանիքի մասին պրեզենտացիաներն ամփոփվեցին թագավորական սովորույթների, խոհանոցի մասին հետաքրքրիր փաստերով: