- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Անցկացվեց 2018թ. դպրոցական օլիմպիադան
2018թ. մարտի 3-ին հանրակրթական 13 առարկաներից անցկացվեց դպրոցական ամենամյա օլիմպիադան, որը 2009 թվականից ի վեր կազմակերպվում է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից:
Տավուշի մարզում օլիմպիադայի աշխատանքներն իրականացնում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը:
Օլիմպիադայի անցկացման նպատակն է շնորհալի ու ստեղծագործական կարողություններ ունեցող երեխաների հայտնաբերումը, նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպումը:
Դպրոցական օլիմպիադայի մասնակիցներին ողջունեց մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ գիտելիքների այս ստուգատեսում նրանց մաղթելով հաջողություններ, իր խոսքում կարևորեց մասնագիտության ճիշտ ընտրությունը, մրցունակ մասնագետ դառնալու գործում ընդգծեց տվյալ մասնագիտության հանդեպ սիրո, աշխատասիրության և նպատակասլացության գործոնները, ընդհանուր գծերով անդրադարձավ ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտություններին, աշակերտներին ներկայացրեց բուհի ստորաբաժանումներն ու նրանց ղեկավարներին:
Այս տարի Տավուշի մարզից օլիմպիադային մասնակցեց 31 դպրոցի 285 աշակերտ` հանրակրթական հետևյալ առարկաների գծով.
2018թ. դպրոցականների օլիմպիադան նախատեսված է անցկացնել 2 փուլով:
Մարտի 3-ին ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում անցկացվեց դպրոցականների օլիմպիադայի I փուլը:
Մարտի 31-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:
Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի պետական համալսարանի Մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):
Ի գիտություն.
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ: