- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տնօրենը հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների, դասախոսների հետ
2018թ. մարտի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների, Երևանից ժամանող դասախոսների հետ:
Հանդիպումներին ներկա էին և Ուսումնամեթոդական վարչության պետը, տնօրենի խորհրդականը, հեռակա ուսուցման «Տնտեսագիտություն» և «Սերվիս» մասնագիտությունների պատասխանատուն, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը, տարբեր ֆակուլտետների ամբիոնների վարիչներ, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուն:
Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին գլխավորապես բաժնի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը, հեռակա ուսուցման համակարգի ուսանողների կարգապահությանը, առաջին հերթին հաճախումներին (կուրսերում պարտադիր առնվազն 50% ներկայության ապահովմանը), հաջորդիվ նրանց ուսման առաջադիմությանն ուղղված հարցեր:
Տնօրենը բաժնի աշխատակիցներին հանձնարարեց խիստ հետևողականություն սահմանել ուսանողների կողմից անկարգապահության դրսևորումների նկատմամբ (տալ նախազգուշացում, նկատողություն, ընդհուպ հեռացում):
Դասախոսների հետ հանդիպման ընթացքում պարոն Առաքելյանն անդրադարձավ ուսումնական գործընթացի շարունակական բարելավման հետ կապված մի շարք խնդիրների՝ դասախոսների վերապատրաստման ծրագրերին, էլեկտրոնային դասախոսությունների առկայությանը, նյութատեխնիկական անհրաժեշտ միջոցների տրամադրմանը, այն ամենին, ինչը կարող է նպաստել դասավանդման և ուսումնառության գործընթացի արդյունավետության բարձրացմանը, որակի ապահովմանը: