- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնում աշխատելու մասին քննարկում
2018թ. ապրիլի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ուսանողների հետ ՀՀ ԱԱԾ մի քանի ներկայացուցիչների հանդիպումը, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համակարգող Ա.Եգանյանը, ՈՒԳԸ համակարգող Ս.Ալավերդյանը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը:
Նախ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը ուսանողներին ներկայացրեց հանդիպման բուն նպատակը, այն է՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնում աշխատանքի հնարավորության մասին իրազեկումը մեր ուսանողներին ու շրջանավարտներին, քննարկվելիք հարցերը:
Այնուհետև ԱԱԾ աշխատակիցները ներկայացրին ազգային անվտանգության ծառայության համակարգի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, աշխատանքի բնույթը, գործառույթները, դիմելու կարգը, պատասխանեցին ուսանողների հարցերին։
Ընդգծվեց, որ ՀՀ ԱԾ սահմանապահ զորքերում ծառայության անցնելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության՝ մինչև 30 տարեկան արական և իգական սեռի այն քաղաքացիները, ովքեր՝
Հանդիպման ընթացքում ուսանողները ստացան իրենց հետաքրքող հարցերի պատասխանները:
Վերջում մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը շնորհակալություն հայտնեց աշխատանքի լավ առաջարկությամբ մասնաճյուղ այցելած ԱԱԾ ներկայացուցիչներին, ևս մեկ անգամ խոսեց առաջարկվող աշխատանքի պատվաբեր լինելու և մեծ պատասխանատվության մասին՝ ընդգծելով, որ մեր անվտանգության երաշխավորն է սահմանում կանգնած մարդը:
Ներկայացվեց, որ մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի այն ուսանողներն ու շրջանավարտները, ովքեր ցանկություն ունեն աշխատանքի անցնելու ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնում, կարող են դիմել ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համակարգող Արփինե Եգանյանին (հեռ.՝ 077 03 10 65, էլ.հասցե՝ yeganyanarpine@gmail.com):