- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ֆրանսիայում մեր ուսանողների և դասախոսների վերապատրաստման դասընթացներն ավարտվեցին
2018թ. ապրիլի 24-ին ավարտվեցին ուսանողների փոխանակման ծրագրով կազմակերպված՝ մեր ուսանողների (4-րդ կուրսի ուսանողուհիներ Մերի Գասպարյան, Անուշ Փաշինյան, Սերինե Մատինյան և 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Եգանյան) և դասախոսների (Աիդա Մարդանյան, Աշխեն Քարտաշյան) վերապատրաստման դասընթացները Ֆրանսիայում:
ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները 3 շաբաթ մասնակցեցին Իջևանի քույր քաղաք Վալանսի “Maestris” բարձրագույն դպրոցի դասընթացներին՝ արժանանալով վերապատրաստման կազմակերպիչների բարձր գնահատանքին և ստանալով մասնակցության հավաստագրեր:
Մասնաճյուղի պատվիրակության անդամներն իրենց շնորհակալությունն են հայտնում այն բոլոր մարդկանց ու կազմակերպություններին, որոնք նպաստել են այցի կազմակերպմանը՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենությանը, ՀՀ արտգործնախարարի՝ Ֆրանկոֆոնիայի գծով խորհրդական Վահագն Աթաբեկյանին, ում ջանքերի շնորհիվ ուսանողներն իրագործեցին իրենց կյանքի մեծագույն երազանքը:
Մեր ուսանողներն ու դասախոսներն իրենց երախտագիտությունն են արտահայտում Ֆրանսիայում բնակվող, հայանպաստ գործունեություն ծավալող Նուբար Քեշիշյանին, Գոհար Համզյանին, Սիլվի Քոչյանին, Վալանսի Հայ բարեգործական ընդհանուր միությանը, «Հայկական մշակույթի ժառանգության բարեկամներ» կազմակերպությանը, Վալանսի քաղաքապետարանին, “France bleu” ռադիոընկերությանը, “Dauphine Libere” թերթի լրագրող Կլարիս Աբատյուին, բոլոր հյուրընկալող ընտանիքներին (Գոհար Համզյան, Սիլվի Քոչյան, Հերմինե Քեշիշյան, Գայանե և Կեվին Մարգարյաններ), մասնաճյուղի նախկին դասախոս Լուսինե Դարբինյանին և իր ընտանիքին, իրենց հատուկ շնորհակալությունն են հայտնում “Maestris”-ի տնօրեն Ֆ.Կարտիեին, փոխտնօրեն Հ.Տանին, բոլոր դասախոսներին և ուսանողներին:
Այս բոլոր մարդկանց շնորհիվ մեր պատվիրակությունը Ֆրանսիայից վերադարձավ ջերմ տպավորություններով ու հուշերով և մոտ ապագայում ֆրանսիական պատվիրակության՝ Հայաստան այցի պայմանավորվածությամբ: