- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ միջբուհական բնագիտական գիտաժողովը
2018թ. մայիսի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հայաստանի I Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջբուհական բնագիտական գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում էին երկու տասնյակ դասախոսներ և ուսանողներ ԵՊՀ ԻՄ-ից և ՎՊՀ-ից:
Նախ տեղի ունեցավ գիտաժողովի բացումը և լիագումար նիստը:
Բացման խոսքով հանդես եկավ գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մանվել Զաքարյանը: Նա ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց գիտաժողովի հրավերին արձագանքելու և մասնակցելու համար, ներկաներին շնորհավորեց Հայաստանի I Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ, մաղթեց հաջողություններ:
ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» 2-րդ կուրսի ուսանողներ Արգիշտի Մարգարյանը և Սյուզաննա Միրզոյանը հանդես եկան «Մաթեմատիկան երաժշտությունում» զեկուցմամբ: Նրանք ներկայացրին Բ.Կանաչյանի «Մեր հայրենիք» և Գ.Երանյանի «Կիլիկիա» երաժշտությունների կոդավորումը C++ ծրագրային միջավայրում:
Այնուհետև գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին երկու բաժանմունքներում:
Ինֆորմատիկայի և կենսաբանության բաժանմունքի նախագահողներն էին Աննա Սիմոնյանը (տ.գ.թ., դոցենտ) և Մերի Ամիրզյանը (դասախոս):
Զեկուցումներ ներկայացրին Աննա Սիմոնյանը, Մարիետա Ճաղարյանը, Քնար Օթարյանը, Գոհար Գրիգորյանը, Նունե Գալստյանը, Նելլի Մուրադյանը, Աստղիկ Պապիկյանը, Արևիկ Հովսեփյանը:
Մաթեմատիկայի, աշխարհագրության և քիմիայի բաժանմունքի նախագահողներն էին Գևորգ Սիմոնյանը (ք.գ.թ., դոցենտ) և Հմայակ Իսախանյանը (ք.գ.թ., դոցենտ):
Այս բաժանմունքում զեկուցումներ ներկայացրին Սլավիկ Ալավերդյանը, Հակոբ Դավթյանը, Նանե Պետրոսյանը, Սվետա Ասատրյանը, Օֆելյա Խուդավերդյանը, Մանե Ղարիբյանը, Սվետլանա Մարկոսյանը, Լիլիթ Գալոյանը:
Գիտաժողովի մասնակիցները ստացան հավաստագրեր, որոնք հանձնեց Մ.Զաքարյանը: Ամփոփելով գիտաժողովը՝ նա կրկին շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, ունկնդիրներին, կազմակերպիչներին, մասնավորապես «Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության» ամբիոնի դասախոս, ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանին, հույս հայտնեց, որ գիտաժողովի մասնակիցները կշարունակեն իրենց գիտահետազոտական աշխատանքները և կմասնակցեն նոր գիտաժողովների:
Վերջում տեղի ունեցավ ֆուրշետ, իսկ ՎՊՀ-ի ներկայացուցիչների համար Ս.Ալավերդյանը էքսկուրսիա կազմակերպեց կրթօջախի տարածքում և Իջևանի դենդրոպարկում: