- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Համալսարանականները «Ավանդույթ» ՀՈԱԿ-ի հանդիսավոր բացմանը
2018թ. սեպտեմբերի 19-ին Իջևանում կայացավ «Ավանդույթ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ)՝ թիվ 2 երաժշտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:
Մարզկենտրոն Իջևանում ևս մեկ երաժշտական կենտրոնի հիմնումը նպատակ ունի նպաստելու մարզում երաժշտական կյանքի զարգացմանը:
«Ավանդույթ» երաժշտական դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Ամերիկայի Միչիգանի Նահանգի Դետրոյթ քաղաքի «Վարդանանց Դուստրերի» Զաբել օթյակի և այլ հայազգի բարերարների առատաձեռն աջակցությամբ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Լիբանանից, Հայաստանից:
Դպրոցի բացմանը հրավիրված էին Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանը, Տավուշի մարզի մարզպետ Վ.Ղալումյանը, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, մշակույթի նախարարությունից հյուրեր, Մշակութային կրթության հիմնադրամի տնօրեն, Երևանի արվեստի դպրոցի տնօրեններ, Իջևանի դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ, մարզպետարանի կրթության բաժնի վարիչը, Իջևանի և Դիլիջանի երաժշտական դպրոցների տնօրենները, Եվրասիա միջազգային համագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչներ:
Երաժշտական դպրոցի բացումն ուղեկցվեց հանդիսավոր միջոցառմամբ, որի հիմնական կազմակերպիչներն էին օպերայի երգիչ Ասատուր Բալջյանը, վաստակավոր արտիստուհի Հասմիկ Հարությունյանը, ծրագրի համակարգող Նարինե Աղասարյանը, երաժշտական դպրոցի տնօրեն Էլմիրա Աղասարյանը:
Միջոցառման աջակիցներից էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, «Շողակն» համույթը, Ալեքսան Հարությունյանը:
ԵՊՀ ԻՄ-ի «ԱԼԳ» մասնագիտության ուսանողուհիներ Սյուզաննա Շահնազարյանը, Լիլիթ Ֆարմազյանը, Էլինա Խաչատրյանը, Արինա Պարոնյանը և շրջանավարտ Մարիետա Սարգսյանը միջոցառման ընթացքում օտարերկրյա հյուրերի համար կատարեցին թարգմանչական աշխատանքներ: