- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Համալսարանականները՝ «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ակտիվ մասնակիցներ
2018թ. սեպտեմբերի 26-ին «Հոգատարություն հանուն հավասարության» (ՀՀՀ) ծրագրի շրջանակներում «Վորլդ Վիժն Հայաստան» (World Vision Armenia) կազմակերպությունն իրականացրեց մարզային միջոցառում:
Ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքերի պաշտպանության բաժնի աշխատակիցները, «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի գրասենյակի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի կոորդինատորները, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչներ՝ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգողը, Ուսանողական խորհրդի նախագահը, ուսանողներ, այլ հյուրեր:
Միջոցառման ընթացքում քաղաքացիներին ներկայացվեցին գենդերային հավասարության հիմնախնդիրները և հավասարության հասնելու հնարավորությունները, ինչպես նաև իրականացվեց ֆոտոմրցույթ:
«Հոգատարություն հանուն հավասարության» (ՀՀՀ) ծրագրի հիմնական նպատակն է հայաստանյան համայնքերում ու ընտանիքներում նպաստել նախածննդյան շրջանում երեխայի սեռի ընտրության կանխարգելմանը: Նախատեսված է ծրագիրը մարզում իրականացնել 2016-ից մինչև 2019 թվականը:
Միջոցառմանն ակտիվորեն մասնակցեցին նաև մեր ուսանողները:
ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության նախագահ Հրանտ Ղարագյոզյանն իրականացրել էր օնլայն հարցում, որի արդյունքները ամփոփ ներկայացրեց «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում: Հ.Ղարագյոզյանը մասնավորապես նշեց, որ հարցմանը մասնակցել են 40 անձինք (ուսանողներ և այլ երիտասարդներ) Տավուշից, որից շուրջ 80%-ը Իջևանից և հարակից բնակավայրերից էին:
Հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների 51.3%-ն իր շրջապատում հաճախ կամ գրեթե միշտ հանդիպում է գենդերային խտրականության դեպքերի, 39.5%-ը՝ հազվադեպ, 12.8%-ը չի հանդիպել նման դեպքերի։ ՈՒԳԸ նախագահը հավելեց, որ Տավուշում կա թյուրըմբռնման մթնոլորտ «գենդեր» հասկացության և գենդերային հիմնախնդրի վերաբերյալ։
Միջոցառմանը գեղեցիկ կատարմամբ հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողուհիներ, երկվորյակ քույրեր Դիանա և Լիանա Յարալյանները:
«Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում «Կիրառական արվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Գուրգեն Դալյանը նույնպես համագործակցել է. մարզադպրոցի պատին նկարել է հրեշտակի թևեր:
Բնական գիտությունների ֆակուլտետի «ԻԿՄ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Միրզոյանը, մասնակցելով ֆոտոմրցույթին, զբաղեցրել է 5-րդ տեղը և կազմակերպության կողմից պարգևատրվել պատվոգրով ու նվերով:
Խրախուսական նվեր հանձնվեց նաև Ուսանողական գիտական ընկերության նախագահ Հրանտ Ղարագյոզյանին: