- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «ՏՏ» 4-րդ կուրսի ուսանողների ճանաչողական այցը “NASDAQ OMX Armenia” ՀՀ ֆոնդային բորսա
2018թ. սեպտեմբերի 27-ին ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Լ.Կլեկչյանի նախաձեռնությամբ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները «Ֆինանսներ-2» դասընթացի շրջանակներում ճանաչողական այց կատարեցին “NASDAQ OMX Armenia” ՀՀ ֆոնդային բորսա:
Այցելությունը կազմակերպվեց նույն ամբիոնի դասախոս Ա.Սարիբեկյանի և “NASDAQ OMX Armenia” ՀՀ ֆոնդային բորսայի մարքեթինգի բաժնի պատասխանատու Փ.Ավագյանի համատեղ ջանքերով:
Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի մասնագետներ Ա.Խաչատրյանը և Ա.Մուրադյանը անցկացրին «ՀՀ ֆոնդային բորսան» և «ՀՀ կենսաթոշակային համակարգը» թեմաներով սեմինարներ:
Նրանք պրեզենտացիաների ուղեկցությամբ ներկայացրին բորսայի հիմնական գործառույթները, արդի խնդիրները և զարգացման հեռանկարները:
Ուսանողները սեմինարավարներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք առավելապես վերաբերում էին արժեթղթերի շուկայի գործիքներին, և ստացան սպառիչ պատասխաններ:
Հանդիպման վերջում քննարկվեցին հետագա այցելությունների և արտադրական՝ նախադիպլոմային պրակտիկայի անցկացման հնարավորությունները: