- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ը ընդլայնում է համագործակցությունը ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի հետ
2018թ. hոկտեմբերի 3-ին համագործակցության ծրագրերի քննարկման և նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի և ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների միջև:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը, ղեկավարի օգնական Սյուզան Մկրտչյանը, ՀՀ ԿԲ-ի դրամավարկային և ֆինանսական վիճակագրության բաժնի պետ Արթուր Ղալթախչյանը, տնտեսական հետազոտությունների վարչության տնտեսագետներ Ալիկ Շիրխանյանը և Կարեն Պողոսյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, «Ֆինանսներ» կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սարիբեկյանը, արտադրական պրակտիկայի ղեկավար Ա.Ալեքսանյանը, դասախոսներ Մ.Աթաբեկյանը և Հ.Հայրապետյանը:
Ա.Նուրբեկյանը ներկայացրեց ուսումնահետազոտական կենտրոնի նպատակները, խնդիրները և ստորաբաժանումները (Դրամավարկային քաղաքականության, Վիճակագրության, Հետազոտությունների վարչությունները):
Ա.Ցուցուլյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի՝ հանդիպմանը մասնակցող աշխատակիցներին և համագործակցության ծրագրերը, որոնք կարելի է միասին իրականացնել:
Քննարկումների ժամանակ Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանը ներկայացրեց ֆակուլտետում գործող կրթական ծրագրերը և համագործակցության հնարավորությունները:
Գ.Ավետիսյանը մասնավորապես անդրադարձավ կրթական ծրագրերի համատեղ քննարկումների, պրակտիկայի և ավարտական աշխատանքների փոխկապակցված իրականացմանը, ԿԲ-ում դասապրոցեսների, սեմինարների, ճանաչողական այցերի կազմակերպմանը, մասնաճյուղում ԿԲ-ի մասնագետների և ուսանողների ու դասախոսների հանդիպումների կազմակերպմանը, ԿԲ-ի համապատասխան բաժնի կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներում մասնաճյուղի դասախոսների և ուսանողների ներգրավմանը, մի շարք այլ հարցերի:
Հանդիպման ընթացքում կայացավ կառուցողական քննարկում, և ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրենց դրական ազդեցությունը կունենան մասնաճյուղի ուսումնական գործընթացի բարելավման վրա:
Մասնավորապես՝ ԿԲ-ի լավագույն մասնագետները սեմինարների անցկացման նպատակով այց կկատարեն մասնաճյուղ, ըստ նպատակահարմարության բուհին կտրամադրվեն տեղեկություններ ԿԲ-ում իրականացվող սեմինար-քննարկումների մասին: Մեր ուսանողները իրենց հետազոտական աշխատանքներով կարող են հանդես գալ ԿԲ-ում, ԿԲ-ի կողմից իրականացվող հարցազրույցի ընթացքում ընտրված ուսանողներն իրենց պրակտիկան որպես նախադիպլոմային փուլ կիրականացնեն ԿԲ-ում: Մասնաճյուղի ուսանողները կարող են նաև ճանաչողական այց կատարել ԿԲ-ի թանգարան՝ ներկայացվող ցուցանմուշների միջոցով ծանոթանալու դրամի պատմությանը:
Հանդիպման վերջում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցներն այցելեցին թանգարան: