- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները մասնակցեցին վերապատրաստման դասընթացի
2018թ. հոկտեմբերի 5-7-ին ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանը, բ.գ.թ., ասիստենտ Ն.Գասպարյանը, բ.գ.թ., ասիստենտ Ա.Կարապետյանը, դասախոսներ Է.Թեմրազյանը և Ա.Սիմոնյանը Երևանում մասնակցեցին Հայաստանում Բրիտանական Խորհրդի կողմից անգլերեն դասավանդողների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացի:
Մասնակցում էին ՀՀ անգլերեն լեզվի դասախոսներ և ուսուցիչներ, ինչպես նաև մասնագետներ հարևան երկրներից, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից և Վրաստանի Հանրապետությունից:
Եռօրյա դասընթացը վարում էր բրիտանացի հայտնի մասնագետ Փեննի Ուրը, ով հեղինակավոր մասնագետ է և առավելապես հայտնի է իր աշխատանքներով դասավանդման մեթոդիկայի բնագավառում:
Նա կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում՝ Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում: Այնուհետև նա տեղափոխվել է Իսրայել, որտեղ աշխատել է որպես ուսուցիչ: Փեննի Ուրն ունի 35 տարվա դասավանդման փորձ: Նա վերապատրաստման դասընթացներ է վարում ամբողջ աշխարհում: Ուրի հեղինակած դասագրքերի թվում է քերականության և բառապաշարի յուրացման վերաբերյալ դասագրքերի շարքը, որը լայն կիրառություն ունի նաև Հայաստանում:
Վերապատրաստումն անցավ շատ ակտիվ և ջերմ մթնոլորտում: Երեք օրվա ընթացքում Փեննի Ուրը ներկայացրեց անգլերենի դասավանդման մեթոդաբանության առանձնահատկությունները, գիտական հետազոտությունների և լեզվի դասավանդման միջև կապը, տարբեր ընդունակություններով և հնարավորություններով լսարանի հետ աշխատելու առանձնահատկությյունները, ինչպես նաև իր դասավանդման գաղտնի մեթոդները: