- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղում կայացավ գիտական խորհրդի նիստ
2018թ. հոկտեմբերի 4-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:
Գիտխորհրդի նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.
Ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 28-րդ կետի 2-րդ ենթակետով և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 16-րդ ենթակետով՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը հաստատեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի նիստերի ժամանակացույցը:
Ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 21-րդ կետի 7-րդ ենթակետով և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 7-րդ ենթակետով՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը հաստատեց 2018-2019 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:
Ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի կանոնակարգի 7-րդ կետով՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը հաստատեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդում ընտրովի անդամների համամասնությունը և կառուցվածքային ստորաբաժանումներին հատկացվող տեղերի չափաբաժինները:
Հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգի 11-րդ կետը, ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 21-րդ կետի 14-րդ ենթակետով և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 14-րդ ենթակետով՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը հաստատեց ԵՊՀ ԻՄ-ի որակավորման մանդատային հանձնաժողովի կազմը:
Հաշվի առնելով, որ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու Կարեն Հայկի Հովսեփյանի գիտամանկավարժական գործունեության տվյալները լիովին համապատասխանում են ՀՀ կառավարության 2001 թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին» N 615 որոշման 2-րդ՝ «Դոցենտի գիտական կոչում շնորհելը» բաժնի բ. ենթակետի, ինչպես նաև այդ հարցում նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին, ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 21-րդ կետի 16-րդ ենթակետով և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 16-րդ ենթակետով՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշեց.