- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները և ուսանողները մարզային ֆորումում
2018թ. հոկտեմբերի 10-ին Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում կայացավ «Միջին մասնագիտական կրթություն և աշխատաշուկա, հանրակրություն և մասնագիտական կողմնորոշում. հիմնախնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով մարզային ֆորում, որն իրականացրեց «Գործընկերություն և ուսուցում» (ԳՈՒՄ ՀԿ) հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանի:
Ֆորումին ներկա էին քոլեջի տնօրենը, «Երիտասարդ Տավուշ» ԵՀԿ-ի նախագահը, «Պրոգրես» ՀԿ-ի նախագահը, տարածքային զբաղվածության կենտրոնի տնօրենը և աշխատակիցներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, քոլեջի ուսանողներ և այլ ներկայացուցիչներ:
Մարզային ֆորումին մասնակցում էին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ և աշխատակիցներ, մասնավորապես՝ տնօրենի խորհրդական Արման Եգանյանը, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը, Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատակից Նարա Ղազարյանը:
Ֆորումի նպատակն էր մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել միջին մասնագիտական կրթության, աշխատաշուկայի, հանրակրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման հիմնախնդիրները և ստանալ լուծմանն ուղղված առաջարկություններ:
Մարզային ֆորումի ժամանակ անցկացվեց խմբային խաղ-քննարկում, որի ընթացքում յուրաքանչյուր հաստատություն պետք է ներկայացներ աշխատաշուկայում ամենաշատ հանդիպող 5 հիմնախնդիրները:
ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների և ուսանողների առաջարկությունների համատեղ քննարկման շնորհիվ մատնանշվեցին ամենահաճախ հանդիպող 5 հիմնախնդիրները՝