- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ճանաչողական այցը Ամբերդ
2018թ. հոկտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների 4-րդ կուրսի ուսանողների առաջարկով և մասնաճյուղի տնօրենության աջակցությամբ կազմակերպվեց ճանաչողական այց դեպի Ամբերդ, որտեղ ուսանողներն ուսումնասիրեցին 10-րդ դարի ճարտարապետությունը:
Ուսանողներին ուղեկցում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի դասախոս, Տավուշի մարզի գլխավոր ճարտարապետ Միսակ Մելքումյանը:
Համալսարանականները նաև այցելեցին Երևան, որտեղ ուսումնասիրեցին տարբեր ճարտարապետական կառույցներ, քանդակներ, այգիների և պուրակների լանդշաֆտներ:
Ուսանողների ճանաչողական այցն ավարտվեց պատկերասրահում:
Ճանաչողական այցի ընթացքում ուսանողները կատարեցին էսքիզային աշխատանքներ և կողմնորոշվեցին ավարտական աշխատանքների թեմաների ընտրության ու հստակեցման հարցերում: