- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ի և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի համատեղ ջանքերով կայացավ «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» շախմատի համադպրոցական մրցաշարը
2018թ. հոկտեմբերի 18-ին Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում կայացավ «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագիրը կրող շախմատի համադպրոցական մրցաշարը, որը կազմակերպվել էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի Այգեհովիտի կամավորական խմբի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական աջակցության կենտրոնի կողմից:
Շախմատի համադպրոցական մրցաշարին մասնաճյուղից ներկա էին բուհի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ՝ տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի գլխավորությամբ, կամավորական խմբի անդամներ:
Մրցաշարին մասնակցում էին Իջևանի առաջին, երրորդ, չորրորդ, հինգերորդ հիմնական, ինչպես նաև Այգեհովիտի, Ազատամուտի, Գետահովիտի, Գանձաքարի, Լուսաձորի միջնակարգ դպրոցների երկուական սան՝ տասից տասներեք տարեկանների տարիքային խմբից:
Շախմատի մրցաշարի նպատակն էր ապահովել համընդհանուր ներառումը՝ սերմանելով հավասարը հավասարի հետ միասին ապրելու, միասին սովորելու ուղեցուցային գաղափարը, նորովի զարկ տալ երեխաների մտքի զարգացմանը:
Մրցաշարի ավարտից հետո աշակերտները ստացան շնորհակալագրեր և խրախուսական նվերներ (գրքեր):