- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների ճանաչողական այցը Վրաստան
2018թ. հոկտեմբերի 27-ին «Վրաստանի և Ադրբեջանի պատմություն» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները՝ իրենց դասախոսներ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Ա.Հովհաննիսյանի և նույն ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Հ.Մովսեսյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին Հայաստանի հյուսիսային հարևան Վրաստանի Հանրապետություն:
Համալսարանականների խումբը նախ այցելեց վրաց ժողովրդի հոգևոր կենտրոն՝ Մցխեթայում գտվող Սվետիցխոելի, որն ամենամեծն է Վրաստանում պահպանված պատմական կառույցների ցանկում։ Դարեր շարունակ այն համարվել է Վրաստանի քրիստոնեական կենտրոնը։ Դեռ 4-րդ դարում քրիստոնեական թագավոր Միրիան Երրորդը առաքյալ Նունեի խորհրդով կառուցել է առաջին փայտե եկեղեցին Վրաստանում, որը չի պահպանվել։ Մայրին ծառայել է որպես տաճարի սյուներից մեկը, նշանակվել է այն տեղը, որտեղ թաղված են եղել Քրիստոսի հանդերձները։
5-րդ դարի երկրորդ կեսին բարեպաշտ թագավոր Վախթանգ I Գորգասալը բազիլիկ եկեղեցու փոխարեն կառուցել է վերին կամրջակալներ, որոնք բացվել են խորհրդային հետազոտողների (Վ.Ցինցաձեի գլխավորությամբ) կողմից 1970 թվականին և թողնվել են հասարակության դիտարկմանը։ 11-րդ դարում վնասված բազիլիկի փոխարեն Վրաստանի կաթողիկոս Մելքիսեդեկ Առաջինը (1012-1030, 1039-1045) կառուցեց տաճար։ Այժմ գոյություն ունեցող քառասյուն, խաչաձև գմբեթ ունեցող եկեղեցին՝ տասներկու առաքյալների անվամբ, կառուցվել է 1010-1029 թվականներին (ճարտարապետ՝ Արսակիձե)։
Ճանապարհն անցնում էր Կուր և Արագվի գետերի հուների երկայնքով, որոնք առանձնակի շուք էին տալիս ուղևորությանը:
Հաջորդ կանգառը Թբիլիսին էր, որն առանձնանում է իր մշակույթով, ոճային բազմազանությամբ: Բարդ ու հետաքրքիր ճարտարապետական լուծումներով կառուցված շինությունների դիմաց վեր էին խոյանում վրացական ու կովկասյան մշակույթների համադրությամբ ստեղծված կառույցները: Ուշագրավ էր Արևմուտքի մշակույթի ազդեցությունը Թբիլիսիի վրա:
Առավել քան հետաքրքրական էր վրացական խոհանոցը:
Ուսանողները տեսան Թբիլիսիի պետական համալսարանը, քայլեցին հայելապատ կամրջի վրայով, նստեցին ճոպանուղի, տեսան մայրաքաղաքի համայնապատկերը, նստեցին Քուռ գետի վրա գտնվող նավերից մեկը և հիացան Թբիլիսիի վառվռուն լույսերով: