- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Համալսարանականները մասնակցեցին «Կոնֆլիկտի փոխակերպում» թեմայով քննարկմանը
2018թ. նոյեմբերի 7-ին Տավուշի թեմի առաջնորդարանում կայացավ «Կոնֆլիկտի փոխակերպում» թեմայով քննարկում, որն իրականացրեց ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ՀԱԵ Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի հետ համատեղ:
Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ և աշխատակիցներ, «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի ներկայացուցիչներ:
«Կոնֆլիկտի փոխակերպում» թեմայով քննարկումը վարեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանը:
Քննարկման մասնակիցները ներկայացրին իրենց ընկալումները կոնֆլիկտների և դրանց փոխակերպման ուղիների վերաբերյալ:
Վերհանվեցին կոնֆլիկտի փոխակերպման շրջանակներում մասնակիցների առանջահերթ կարիքները՝ կրթական ծրագիր մշակելու նպատակով, գրվեցին կոնֆլիկտի և դրա փոխակերպման տեսակները:
Քննարկման ընթացքում կազմակերպվեցին տարբեր գործնական խաղեր: «Ո՞վ ես դու» գործնական խաղի միջոցով, օրինակ, մասնակիցները կարողացան պարզել իրենց համար կարևոր արժեքները:
Դասընթացավար Խ.Գալստյանը հավելեց, որ չկան միանման կոնֆլիկտներ, և դրանց վերաբերյալ յուրաքանչյուրն ունի իր դիրքորոշումը: «Տարբեր մարդկանց մոտ,-նշեց պարոն Գալստյանը, - արժեքների գերակայությունը տարբեր է, ինչն էլ բնութագրում է կոնֆլիկտների սուբյեկտիվությունը»: