- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի և ԵՊՀ ԻՄ-ի Այգեհովիտի համայնքային զարգացման կամավորական խմբի համագործակցությամբ կայացավ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը
2018թ. նոյեմբերի 15-ին «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի և ԵՊՀ ԻՄ-ի Այգեհովիտի համայնքային զարգացման կամավորական խմբի համագործակցությամբ Լուսաձոր համայնքում կայացավ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» խորագիրը կրող ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակին (նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը):
Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին Լուսաձորի հիմնական, Այգեհովիտի Ա.Վասիլյանի անվան, Ազատամուտի, Գետահովիտի, Գանձաքարի, Խաշթառակի Հ.Ճուղուրյանի անվան միջնակարգ դպրոցների 7-րդ դասարանցիներ՝ թվով 31 աշակերտ:
ԵՊՀ ԻՄ-ից ինտելեկտուալ խաղ-մրցույթին ներկա էին տնօրենի օգնական Ա.Եգանյանը և ուսանողներ:
Միջոցառումը սկսվեց Սևքար և Սարիգյուղ համայնքների հոգևոր հովիվ Լևոն սարկավագ Հակոբյանի աղոթքով:
Խաղ-մրցույթը վարեցին «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի հոգեբաններ և մանկավարժներ Ջուլիետա Դովլաթբեկյանը, Նարեկ Անտոնյանը, Անետա Սարհատյանը, Վահե Առուստամյանը:
Ինտելեկտուալ խաղն ավարտվեց Ազատամուտի միջնակարգ դպրոցի աշակերտների հաղթանակով:
Բոլոր մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի և խրախուսական նվերների, իսկ հաղթող թիմը՝ նաև պատվոգրի:
Վերջում մասնակիցներն արտահայտեցին իրենց տպավորությունները և ցանկություն հայտնեցին հաճախակի մասնակցելու նմանատիպ ծրագրերի:
Ինտելեկտուալ խաղ-մրցույթի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: