- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված միջոցառում
2018թ. նոյեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ուսանողական խորհրդի կողմից:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, բանկերի իջևանյան մասնաճյուղերի կառավարիչներ, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ, հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը և Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազան Գալստանյանը:
Ուսանողների տոնին նվիրված միջոցառման ընթացքում երաժշտական-պարային գեղեցիկ կատարումներով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները:
Միջոցառումը կրում էր հումորային բնույթ. ներկայացվեցին ուսանողական կյանքին, բուհական միջավայրին վերաբերող մի քանի հետաքրքիր համարներ:
Հնչեցին նաև յուրօրինակ կատարումներ՝ կիթառի և դաշնամուրի ուղեկցությամբ:
Վերջում ուսանողների տոնի առթիվ տեղի ունեցավ հյուրասիրություն: