- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մեր դասախոսները մասնակցեցին վերապատրաստման դասընթացի
2018թ. դեկտեմբերի 12-ին IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայում ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների համար անցկացվեց «Բիզնես հմտություններ» թեմայով՝ դասընթացավարների վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում էին Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գայանե Ավետիսյանը, նույն ամբիոնի ասիստենտ Անժելա Ալեքսանյանը, դասախոսներ Հռիփսիմե Հայրապետյանը, Արփինե Եգանյանը և Մարիետտա Աթաբեկյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:
IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի տնօրեն Թամարա Հովհաննիսյանը ներկայացրեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակներում նախատեսված «Բիզնես հմտություններ» դասընթացի կառուցվածքը, մոդուլները (Նախագծերի կառավարում, Ժամանակի կառավարում, Բանակցություններ, Բիզնես պլան, Ֆինանսների կառավարում, Վաճառքի հմտություններ), անհրաժեշտ դիդակտիկ և բաշխվող նյութերը, նախատեսված վարժությունները և խմբային աշխատանքները:
Այնուհետև նույն ակադեմիայի աշխատակից, «Սիներջի Հայաստան» ընկերության HR մենեջեր Աննա Կոնջորյանն անցկացրեց «Արդյունավետ դասավանդման հմտությունները» թեմայով դասընթաց:
Վերջում դասընթացի մասնակիցները ստացան հավաստագրեր:
Ս.թ. դեկտեմբերի 13-14-ին, ինչպես նաև 2019թ. հունվարին նշված դասընթացավարները կվարեն Տավուշի մարզի երիտասարդների համար «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակներում նախատեսված դասընթացները: