- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ «Փոխներգործուն մեթոդները որպես մասնագիտական համոզմունքների ձևավորման միջոց» թեմայով դաս-քննարկումը
2018թ. դեկտեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Փոխներգործուն մեթոդները որպես մասնագիտական համոզմունքների ձևավորման միջոց» թեմայով դաս-քննարկումը, որը կազմակերպել էր Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնը:
Ս.թ. դեկտեմբերից ԵՊՀ ԻՄ-ում անցկացվում են կենտրոնի կողմից մասնաճյուղի երիտասարդ դասախոսների (մինչև 35 տարեկան) համար նախատեսված հերթական դասընթացները, որոնք միտված են մասնաճյուղում առաջավոր փորձի վերհանման ու տարածման միջոցով դասախոսական կազմի որակավորման բարձրացմանը, դասավանդման և գնահատման մեթոդների կատարելագործմանը, ուսումնական գործընթացում կրթական նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը:
«Փոխներգործուն մեթոդները որպես մասնագիտական համոզմունքների ձևավորման միջոց» թեմայով դաս-քննարկումը վարում էր ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետտա Գյուլամիրյանը:
Դաս-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ոչ միայն երիտասարդ, այլև հմուտ և փորձառու դասախոսներ:
Մ.գ.դ., պրոֆեսոր Ջ.Գյուլամիրյանը տարբեր վարժանքներով, գործնական օրինակներով ներկայացրեց փոխներգործուն մեթոդները որպես մասնագիտական համոզմունքների ձևավորման միջոց, խոսեց ուսանողակենտրոն ուսուցման մոտեցումների մասին, փոխանցեց իր առաջավոր փորձը:
Դասընթացն անցավ հետաքրքիր և շահեկան քննարկումներով հագեցած մթնոլորտում: