- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղում անցկացվում են 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքները, II ընթացիկ քննություններն ու ստուգումները
2018թ. դեկտեմբերի 22-28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (առկա ուսուցման համակարգում) իրականացվում են 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքները, II ընթացիկ քննություններն ու ստուգումները:
Քննաշրջանը, ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանի հավաստմամբ, իրականացվում է սահմանված կարգի (Բակալավրի կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի) համաձայն՝ նախատեսված կիսամյակի 17-րդ շաբաթում:
Ըստ սահմանված կարգի` ստուգարքների, ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը նախապես տրամադրվում են ուսանողներին, իսկ կազմված տոմսերը, տարբերակները, թեստերը ստորագրվում են ամբիոնի վարիչի, կնքվում ֆակուլտետի դեկանի կողմից, ապա ծրարավորվում են, ըստ այդմ էլ անցկացվում են քննությունները:
Այս կիսամյակում գրավոր ընթացիկ քննություններն ու ստուգումներն անցկացվում են տեսախցիկներով կահավորված լսարաններում:
Յուրաքանչյուր քննությունից կամ ստուգումից հետո դասախոսը ուսանողների հետ իրականացնում է քննարկում:
Բանավոր և թեստային ձևով անցկացված քննությունները գնահատվում են անմիջապես տեղում (լսարանում), իսկ գրավոր քննությունները 7 օրվա ընթացքում ստուգվում են դասախոսի կողմից և քննարկվում ուսանողների հետ:
Քննական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով քննությունների արդյունքները տեղադրվում են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:
Ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները քննարկվում են ֆակուլտետների գիտական խորհուրդների և ամբիոնների նիստերում:
Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: