- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ «Տեսականի և գործնականի համադրումը ուսումնական գործընթացում» թեմայով դաս-քննարկում
2019թ. հունվարի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Տեսականի ու գործնականի համադրումը ուսումնական գործընթացում» թեմայով դաս-քննարկումը, որը վարում էր ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Աիդա Սարհատյանը:
Դաս-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի թե՛ երիտասարդ, թե՛ փորձառու դասախոսներ:
Տիկին Ա.Սարհատյանը նախ մասնակիցներին ներկայացրեց տվյալ դասի նպատակը, այն է՝ վերլուծել, համեմատել ու գնահատել տեսական և գործնական դասերը՝ իրենց առավելություններով ու թերություններով, հստակեցրեց քննարկվելիք հարցերի շրջանակը:
Մասնավորապես նշվեց, որ առարկայական գրեթե բոլոր դասընթացներն ունեն և՛ տեսական՝ դասախոսությունների, և՛ գործնականի ժամեր։ Դասախոսությանը հաջորդում են գործնականի ժամերը, որոնք ուսանողներին դասախոսության ժամի պասիվ, հաճախ անտարբեր-անհույզ ունկնդրության վիճակից հանելու, նրան աշխատեցնելու, խոսեցնելու, ակտիվացնելու, դասին ներգրավելու առաջնահերթ նպատակ պիտի ունենան։ Տեսականն ու գործնականը գոյություն չունեն առանց մեկը մյուսի. տեսությունը գործնականում է դառնում հասկանալի, իմաստավորված և ավելի է ամրապնդվում ուսանողի հիշողության մեջ։
«Տեսականի ու գործնականի միջև, սակայն, չինական պարիսպներ չկան, և չի կարելի դնել, - հատկանշեց Աիդա Սարհատյանը. - նրանց տարրերը անհրաժեշտաբար կարելի է գործածել միասին՝ դասախոսության ժամին գործնական միջոցներ կիրառելով, գործնականի ժամին չհասկացված ինչ-որ հարցի մասին նորից դասախոսության միջոցին դիմելով»:
Ներկայացվեց, որ գործնականի ժամին՝
Դաս-քննարկման ընթացքում բ.գ.թ., դոցենտ Ա.Սարհատյանի և քննարկմանը մասնակցող դասախոսների կողմից բերվեցին մի շարք դասերի օրինակներ, ընդգծվեցին տեսականի և գործնականի համադրման, ինչպես նաև վերջինիս լայն, բազմակողմանի հնարավորությունները: