- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գիրք նվիրելու օրը Իջևանում
2019թ. փետրվարի 19-ին լրացավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Միմյանց գրքեր նվիրելու գեղեցիկ ավանդույթը տարեցտարի ավելի է ամրապնդվում և մասսայական դառնում: Գիրք նվիրելու տոնը նշելուց բնականաբար անմասն չմնաց Իջևանը: Քաղաքում (դպրոցներում, Տավուշի մարզային գրադարանում և այլուր) տեղի ունեցան տարբեր միջոցառումներ:
«Ստեղծամիտ երիտասարդների միություն» հասարակական կազմակերպությունը՝ հանձինս հիմնադիր անդամներ, ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոսներ Սլավիկ Ալավերդյանի և Մերի Ամիրզյանի, Իջևանի կենտրոնական փողոցներում իրականացրին հետաքրքիր ակցիա՝ գրքեր նվիրելով երիտասարդներին, որոնց մեծ մասը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ էին:
Ակցիայի տեսանյութը տե՛ս այստեղ: